Էներգետիկա

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Next
Հայաստանում 2014թ.–ի մարտին բենզինի գինը 3,7%–ով նվազել է
16 ապրիլի 2014   (0)
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014 թվականի մարտին փետրվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 3,7% և 1,7%–ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ Նախորդ տարվա մարտի համեմատ բենզինի գները նվազել են 5,7 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները' 3,2 տոկոսով։
Հայաստանի ապրանք արտադրողների միությունն առաջարկում է քլորոպրենային կաուչուկի արտադրություն սկսել իրանական գազի հիման վրա
09 ապրիլի 2014   (0)
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունն առաջարկում է քլորոպրենային կաուչուկի արտադրություն սկսել' օգտագործելով իրանական գազը, ապրիլի 1 մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Ընթացիկ տարում մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կավարտվի գազիֆիկացման ծրագիրը
20 մարտի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: 2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին:
Էլեկտրաէներգիայի սպառման ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 6.186 մլրդ կՎտ.ժ` 2012 թ.–ի համեմատ աճելով 1.3%–ով
07 փետրվարի 2014   (0)
Ցանցում էլեկտրաէներգիայի սպառումը 2013 թվականին կազմել է 6.186 մլրդ կՎտ.ժ, ինչը 1.3 տոկոսով շատ է 2012 թվականին սպառած էլեկտրաէներգիայի ծավալից (6,105 մլրդ կՎտ.ժ), հաղորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։
Հայաստանի ամբողջական գազաֆիկացումը նպաստել է հիմնական միջոցների մնացորդային գնի աճին
20 հունվարի 2014   (0)
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը անցյալ տարվա կեսին հրապարակեց տեղեկությունների «խոշոր եւ միջին կազմակերպությունների ու պետական հաստատությունների հիմնական միջոցների մասին, որոնք ընդգրկվել են վիճակագրական վերահսկողության շրջանակներում» տնտեսության բնագավառների կտրվածքով: Հիշեցնենք, որ հիմնական միջոցները հավասար են հիմնական ֆոնդերին:
Հայաստանում 60 հազար դրամանաց գազի հաշիվը ՌԴ–ում կլիներ 20 հազար դրամ
17 հունվարի 2014   (0)
«Ռուսաստանում բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է 126 դոլար։ Բելառուսում այդ ցուցանիշը 84 դոլար է, Ղազախստանում՝ 69 դոլար։ Իսկ Հայաստանում 380 դոլար է։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում բնակչությունն ուղիղ 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց քան Ռուսաստանում, 4.5 անգամ ավելի շատ քան Բելառուսում, և 5.5 անգամ ավելի շատ քան Ղազախստանում։
Հայաստանում 2013 թ.–ին բենզինի գներն աճել են 0,5%–ով
17 հունվարի 2014   (0)
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2013թ.–ին 2012 թվականի համեմատ աճել են, համապատասխանաբար, 0.5 և 3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ Միաժամանակ ԱՎԾ–ի տվյալների համաձայն' բենզինի գները 2013 թվականի դեկտեմբերին 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,1 տոկոսով, իսկ դիզվառելիքի գներն աճել են 0,3 տոկոսով։
«ՀայՌուգազարդի» ներդրումները Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարության մեջ կազմել են 465,2 մլն դոլար
09 դեկտեմբերի 2013   (0)
«ՀայՌուգազարդի» ներդրումները Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարության մեջ կազմել են 465,2 մլն դոլար, ասվում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Պաշտոնական վիճակագրություն. Վերջին 11 ամիսներին Հայաստանում գնաճի հիմնական գործոնները եղել են էլեկտրաէներգիան եւ գազը
05 դեկտեմբերի 2013   (0)
2013թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում հիմնական գործոնները եղել են էլեկտրաէներգիան եւ գազը, դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է Ազգային վիճծառայության Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Էլեկտրաէներգիայի եւ գազի պատճառով ծառայությունների գները ավելացել են 9,9%-ով, իսկ պարենային ապրանքներինը՝ ընդամենը 1,8%-ով:
Հայաստանում արեգակնային էներգիայի օգտագործումը թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը. գիտնական
15 նոյեմբերի 2013   (0)
Արեգակնային էներգիայի օգտագործումը Հայաստանում թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը վերջնական սպառողի համար, Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի և Արցախի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը։
Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
13 նոյեմբերի 2013   (0)
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոյեմբերի 10-ին, ժամը 11:20-ին, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1:20-ին:
Հայ նավթավաճառ. Միասնական ՄՄ շրջանակներում Ռուսաստանից դիզվառելիք ներմուծելը շահավետ կդառնա
25 հոկտեմբերի 2013   (0)
Միասնական Մաքսային Միությունում Հայաստանի համար շահավետ կլինի Ռուսաստանից դիզվառելիք ներմուծել: Նման կարծիք հայտնել է Հայաստանում նավթ ներմուծող երկու խոշոր կազմակերպություններից մեկն հանդիսացող «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Հայաստանում բենզինի գինը սեպտեմբերին նվազել է 3,5%–ով
14 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանում սեպտեմբերին բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գինն ավելացել է 0,3 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Գիժ գետի վրա փոքր հէկ կկառուցվի
04 հոկտեմբերի 2013   (0)
Սիսիան գետի վտակ Գիժ գետի վրա նախատեսվում է կառուցել «Արեւիս-1» անունը կրող փոքր հիդրոկայան (Արեւիս եւ Թասիկ համայնքների մոտ): «Աքսատի» ընկերությունն արդեն իսկ ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել հէկ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատականը;
Երևանի ՋԷԿ–ը Արցախից բերված քարածխով էլեկտրաէներգիայի արտադրություն կսկսի այս տարի. նախարար
30 սեպտեմբերի 2013   (0)
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն կսկսի էլեկտրաէներգիայի արտադրություն' որպես վառելիք օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մաղավուզի շրջանում արդյունահանվող քարածուխը, սեպտեմբերի 26-նի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն