Էլեկտրաէներգիայի սպառման ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 6.186 մլրդ կՎտ.ժ` 2012 թ.–ի համեմատ աճելով 1.3%–ով

07 փետրվարի 2014 | Էներգետիկա | Цитата

Ցանցում էլեկտրաէներգիայի սպառումը 2013 թվականին կազմել է 6.186 մլրդ կՎտ.ժ, ինչը 1.3 տոկոսով շատ է 2012 թվականին սպառած էլեկտրաէներգիայի ծավալից (6,105 մլրդ կՎտ.ժ), հաղորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։

«Էլեկտրաէներգիայի սպառման աճը պայմանավորված է գնվող էլեկտրաէներգիայի ծավալի ավելացմամբ, ինչպես նաև բարձրավոլտ ցանցերում էլեկտրաէներգիայի հաղորդումների ժամանակ կորուստների ծավալի նվազմամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

ՀԷՑ–ի տվյալներով' կորուստների համագումարի տոկոսը ցանցում սպառման համագումարի նկատմամբ նախորդ տարի կազմել է 12.97 տոկոս 2012 թվականի 13.13 տոկոսի դիմաց։ Կորուստների ընդհանուր նվազումը պայմանավորված է տեխնոլոգիական կորուստների հաշվարկների սխեմաների ճշգրտման, դրանց նվազեցման ծրագրի իրագործման և ցանցերում 0.4 կՎ լարումով էլեկտրաէներգիայի վերահսկման և հաշվառման ավտոմատ համակարգերի ներդրման արդյունքում տեխնոլոգիական կորուստների նվազմամբ։

Բացի այդ, էլեկտրահաղորդումների գծերի ընդհանուր երկարությունը հաշվետու տարում կազմել է 31397 կմ, ինչը 2012 թվականի ցուցանիշից շատ է 1.6 տոկոսով (30889 կմ)։ Այս ցուցանիշի աճը պայմանավորված է ցանցի նոր սպառողների ավելացմամբ։ Նոր բաժանորդների միացման նախագծերին 2013 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ–ն ուղղվել է 6.174 մլրդ դրամ (ամբողջ ներդրումային ծրագրի ավելի քան 60 տոկոսը)։ Մասնավորապես, դիմումատուների միացման ժամանակ կատարվել են օդային և մալուխային էլեկտրահաղորդման լարերի անցկացման, տրանսֆորմատորների տեղադրման, էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի տեղադրման աշխատանքներ։

Ինչպես նշեց «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, 2014 թվականին ընկերության գերակայությունը, նախևառաջ, մնում է սպառողներին հուսալի և անխափան էլեկտրամատակարարումը, արդյունավետ սպասարկումը աշուն–ձմեռ ժամանակահատվածում։

«Մենք պետք է լուծենք նաև ներդրումային ծրագրի կատարման, աշխատանքի տնտեսական արդյունավետության ապահովման, կառավարման կառուցվածքի օպտիմալացման, սարքավորումների թարմացման, մենեջմենտի որակի բարձրացման և ավելի մեծ թափանցիկության հասնելու հետ կապված մեծածավալ խնդիրները»,– ասաց նա։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն