03 մարտի 2015
(0)
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամսում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները:
25 դեկտեմբերի 2014
(0)
Ռուսաստանն ու Հայաստանը շաբաթ օրը հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետի երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել, երկուշաբթի հայտնել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդակցությունների դեպարտամենտը։
Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին։
«Այդ գործողությունների արդյունքը պետք է լինի շահագործումը 10 տարով' մինչև 2026 թվականը երկարացնելու արտոնագիր ստանալը»,– ասված է հաղորդագրությունում։
19 դեկտեմբերի 2014
(0)
ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
01 դեկտեմբերի 2014
(0)
Տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի քննարկումը: Ծրագիրը մշակվել է USAID-ի աջակցությամբ, որին մասնակցել են նաև էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ օգտագործելով ինստիտուտում առկա մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթը:
11 նոյեմբերի 2014
(0)
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5,5%-ով ավելացել և կազմել շուրջ 1343 մլն խմ, հայտնում է «Գազպրոմ–Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։
27 հոկտեմբերի 2014
(0)
Հայաստանը լիարժեք չի օգտագործում էլեկտրաէներգիայի արտադրության իր ներուժը, հոկտեմբերի 21-ին լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
03 հոկտեմբերի 2014
(0)
Այսօրվա դրությամբ Հայաստանում օգտագործվող ջրի ռեսուրսը կազմում է 3 մլրդ խորանարդ մետր, և կլիմայի փոփոխության պատճառով այս ցուցանիշը կարող է կրճատվել մոտ 30 տոկոսով կամ 700 մլն-ից մինչև 1 մլրդ խորանարդ մետրով, հայտարարեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:
30 սեպտեմբերի 2014
(0)
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կկանգնեցվի տարեկան պլանային նորոգման, հաղորդում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
27 սեպտեմբերի 2014
(0)
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները:
19 օգոստոսի 2014
(0)
Արևային էներգետիկայի զարգացման 26 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կմեկնարկի Հայաստանում մեկ տարուց, օգոստոսի 5-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 1–ին կիսամյակում 579,3 մլրդ դրամ է կազմել
13 օգոստոսի 2014
(0)
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014թ.–ի հունվար–հունիսին կազմել է 579.3 մլրդ դրամ' 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ մնալով անփոփոխ, տեղեկացրին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
11 օգոստոսի 2014
(0)
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատել է Հայաստանին վարկի տրամադրումը էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում է ԱԶԲ-ն: Վարկը տրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից:
22 հուլիսի 2014
(0)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կմեկնի Իրան' Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:
18 հունիսի 2014
(0)
Շուտով էլեկտրականությունը 10 տոկոսով կթանկանա, հնարավոր է եւ ավելին: Ինչի՞ սա կհանգեցնի: Նշենք, որ էլեկտրաէներգիայի գնի իրական աճը 1 տոկոսով կարող է հանգեցնել մինչեւ 0.1 տոկոս գնաճի:
29 ապրիլի 2014
(0)
ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,7%-ով՝ կազմելով 719.1 մլն խ.մ: