Հայ նավթավաճառ. Միասնական ՄՄ շրջանակներում Ռուսաստանից դիզվառելիք ներմուծելը շահավետ կդառնա

25 հոկտեմբերի 2013 | Էներգետիկա | Цитата

«Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ ԲեգլարյանՄիասնական Մաքսային Միությունում Հայաստանի համար շահավետ կլինի Ռուսաստանից դիզվառելիք ներմուծել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում նավթ ներմուծող երկու խոշոր կազմակերպություններից մեկն հանդիսացող «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: «Վառելիք ներմուծելը Հայաստանի համար նվազագույնը շահավետ կդառնա, այն մեզ մոտ հիմնականում ռուսական է: Նշանակում է, որ կվերանան մաքսային դրույքները»,- հայտարարել է Բ. Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է բենզինին, ապա ի տարբերություն դիզելի, Հայաստանն այն ներմուծում է ոչ թե Ռուսաստանից, այլ ԵՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռումինիայից ու Բուլղարիայից, մասմամբ Հունաստանից, քիչ ավելի պակաս Իտալիայից ու Իսրայելից: «Մենք դեռ չենք հետաքրքրվել ռուսական բենզինով ու չգիտենք, կհամեմատենք արդյոք դրա որակը եվրոպականի հետ: Սակայն եթե գինն ու որակը համապատասխանեն, մենք պատրաստ ենք ուշադրություն դարձնել: Ընդհանուր առմամբ ներկրման արժեքը ՄՄ անդամակցումը կնվազեցնի, ու դա նպաստավոր է Հայաստանի համար»,- հայտարարել է Բ. Բեգլարյանը:

Նշենք, որ 2012թ.-ին Հայաստանը ներկրել է մոտ 148.6 հազար տոննա դիզվառելիք՝ 135.9 մլն դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն