Էներգետիկա

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Next
Գազի գնի ավելի քան 10-15% բարձրացումը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների համար. Մովսեսյան
09 ապրիլի 2013   (0)
Գազի գնի ավելի քան 10-15% բարձրացումը կործանարար կլինի հայկական տնտեսության մի շարք ոլորտների համար, Ծաղկաձորում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի հերթական նիստի ժամանակ հայտնեց Մովսեսյանը։
Պետկոմիտեի ղեկավար. Հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին
01 ապրիլի 2013   (0)
Հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
ԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է փակել
21 մարտի 2013   (0)
ԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է շուտափույթ կերպով հանել շահագործումից, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան' ներկայացնելով Հայաստան–ԵՄ Հարևանության եվրոպական քաղաքականության (ՀԵՔ) ծրագրի իրագործման գործում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը։
«ՀայՌուսգազարդը» 142 մլն դրամի չափով մասնակի փոխհատուցում կստանա այն գազի դիմաց, որն օգտագործել են անապահով ընտանիքները
08 մարտի 2013   (0)
ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ընկերությանը մոտ 142,2 մլն դրամ է հատկացնելու' որպես մասնակի փոխհատուցման գումարի վճարում ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար։
Հայաստանում բենզինի գները փետրվարին նվազել են 0,5%-ով
04 մարտի 2013   (0)
Հայաստանում բենզինի գներն ընթացիկ տարվա փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են 0,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 0,8 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում. էներգետիկայի նախարար
05 փետրվարի 2013   (0) |
Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ-ում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Հայտնի բրիտանական PUROLITE Int. Ltd ընկերությունը ցանկանում է մուտք գործել հայկական շուկա
31 հունվարի 2013   (0)
Բրիտանական հայտնի PUROLITE Int. Ltd. ընկերությունը ցանկանում է փոխշահավետ համագործակցություն հաստատել ՀՀ շահագրգիռ ընկերությունների հետ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:
Հանրապետությունում գազասպառող բաժանորդների թիվը 12 840-ով ավելացել է
22 հունվարի 2013   (0)
Հանրապետության գազահամակարգին 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ միացված է 638 551 բաժանորդ: «ՀայՌուսգազարդ» ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 840-ով:
Ռուսաստանից ներկրվող գազի ծավալներն աճել են. «ՀայՌուսգազարդ»
21 հունվարի 2013   (0)
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3 տոկոսով՝ կազմելով 1 967,2 մլն խ.մ՝ 2011թ.-ի 1 609,1 մլն-ի դիմաց: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «Հայռուսգազարդից»:
Գազի գինը կթանկանա 60 դոլարով
18 հունվարի 2013   (0)
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ ազբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն:
Հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն ուղղված Հայաստանում միջուկային փորձաքննության լաբորատորիայի ստեղծմանը
18 հունվարի 2013   (0)
Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին ներկա գտնվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ):
Կապսի ջրամբարի վերանորոգման համար կհատկացվի 18,5 միլիոն եվրո
18 հունվարի 2013   (0)
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Աջափնյակի 16-րդ թաղամասը կգազաֆիկացվի
16 հունվարի 2013   (0)
Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերը կգազիֆիկացվեն: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին, որոշում ընդունեց այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը 200 մլն դրամ հատկացնել՝ Երեւանի քաղաքապետարանին հատկացնելու համար:
Էներգետիկ գործոնի դերը Ղարաբաղյան հակամարտությունում. Նոր վերիմաստավորո՞ւմ
14 հունվարի 2013   (0)
Դեռ Ղարաբաղյան հակամարտության ակտիվ ռազմական փուլի ավարտման շրջանում՝ 1994թ., հանգուցյալ Հեյդար Ալիևը, պատրաստվելով արևմտյան նավթային ընկերությունների հետ ստորագրել «դարի պայմանագիրը» Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ածխաջրածնային ռեսուրսների յուրացման վերաբերյալ, իր շրջապատում քանիցս հույս է հայտնել, թե այդ գործոնն ամենաէական դերն է խաղալու Ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացների զարգացման գործում՝ Ադրբեջանի համար շահավետ ուղղությամբ։
Ջավախքում կարող են քամու էլեկտրակայաններ հայտնվել
11 հունվարի 2013   (0)
Վրաստանը մտադիր է Սամխցե-Ջավախքի տարածաշրջանում քամու էներգիայի օգտագործմամբ նախագծերի իրականացումը: Այս մասին «Կավկասիա» հեռուստաալիքի «Սպեկտր» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն: Նրա խոսքով՝ նախագծերը պատրաստ կլինեն մեկ ամսվա ընթացքում:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն