Հայաստանում արեգակնային էներգիայի օգտագործումը թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը. գիտնական

15 նոյեմբերի 2013 | Էներգետիկա | Цитата

Հայաստանում արեգակնային էներգիայի օգտագործումը թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը. գիտնականԱրեգակնային էներգիայի օգտագործումը Հայաստանում թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը վերջնական սպառողի համար, Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի և Արցախի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը։

«Հայաստանը պետք է իր էներգետիկ ապագան կապի արեգակնային էներգիայի հետ և արագացնի երկրի հելիոֆիկացման գործընթացը, ինչը թույլ կտա ոչ միայն էներգետիկ անկախություն ունենալ, այլ նաև էլեկտրաէներգիա արտադրել մեկ ԿՎտ/ժամի համար 0.32 դրամով' ներկայիս 38 դրամի փոխարեն»,– ասաց Համազասպյանը։

Ըստ նրա, արևային մարտկոցների արտադրության զարգացումը կստեղծի 400-800 աշխատատեղ Հայաստանում, իսկ դրանց օգտագործումը տարածքների ջեռուցման, տաք ջրով ապահովելու համար կբարելավի գյուղատնտեսության սոցիալ–տնտեսական վիճակը, թույլ կտա զարգացնել տնտեսության արդյունաբերության' ներքին շուկայի և արտահանման համար հելիոհամադրված սարքեր արտադրող նոր բնագավառ։

Գիտնականն ընդգծեց նաև, որ Հայաստանն այսօր ունի արևային էներգիայի ոլորտի զարգացման բոլոր հնարավորությունները' օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)' նախկին

132 հազար դրամի փոխարեն։ Մեկ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման համար ցերեկային սակագինը կկազմի 38 դրամ (ներառյալ ԱԱՀ)' 32 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը' 28 դրամ (ներառյալ ԱԱՀ)' 25 դրամի փոխարեն։

Նոյեմբերի 11–ն Էներգախնայողության միջազգային օրն է, որը նշվում է ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նկատմամբ ուշադրություն գրավելու և էներգիայի վերսկսվող աղբյուրների զարգացման համար։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն