30 հունիսի 2015
(0)
Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումը տագնապ է մեծ դժգոհություն է առաջացրել նաև հայ գործարարների շրջանում: Այս մասին Slaq.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարնրի միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նշենք, որ դեռևս հունիսի 2-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն էր տարածել, որում իր բացասական դիրքորոշումն էր հայտնել հոսանքի թանկացման վերաբերյալ' նշելով դրա բացասական հետևանքները:
18 հունիսի 2015
(0)
Եվ այսպես, ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանում բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացել է 1.6 անգամ: Ցերեկային սակագինն աճել է 62.6%-ով, գիշերայինը՝ 55.1%-ով: Եվ հիմա սպառողները ստիպված կլինեն նոր սակագին վճարել:
17 հունիսի 2015
(0)
Պետությունը սահմանափակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջին աշխատավարձը, որը ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ․․․
02 հունիսի 2015
(0)
Ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարաների (գործատուների) միությունը:
02 հունիսի 2015
(0)
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում: Այս մասին նշվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների (գործատուների) միության' «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, որում միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը' չբացառելով միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:
02 հունիսի 2015
(0)
ԷլեկտրաԷներգիայի սակագնի ամենամյա ավանդույթի վերածվող բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում, ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության այսօր տարածած մեկնաբանության մեջ։
02 հունիսի 2015
(0)
Ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով:
01 հունիսի 2015
(0)
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է կատարում:
Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին լրագրողներինն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
01 հունիսի 2015
(0)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է կառավարի պետությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպվել էր քննարկում՝ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի վերաբերյալ։ Գործարարները լսեցին պարզաբանումներ էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և դրանց ածանցյալ հարցերի վերաբերյալ։
20 մայիսի 2015
(0)
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած մակարդակը։
14 մայիսի 2015
(0)
Էլեկտրական էներգիայի թանկացման հայտը հիմնավորված է: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
30 ապրիլի 2015
(0)
Հայկական ԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից դուրս բերելը 330-340 մլն դոլար կարժենա, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` խորհրդարանականներին ներկայացնելով 2014 թվականի դեկտեմբերի 20–ին Ռուսաստանի հետ ստորագրած գործակցության մասին համաձայնագիրը` Հայկական ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը երկարացնելու վերաբերյալ։
17 ապրիլի 2015
(0)
Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
24 մարտի 2015
(0)
«Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո, մարտի 16-ին լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։