«ՀայՌուգազարդի» ներդրումները Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարության մեջ կազմել են 465,2 մլն դոլար

09 դեկտեմբերի 2013 | Էներգետիկա, Ներդրումներ | Цитата

«ՀայՌուգազարդի» ներդրումները Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարության մեջ կազմել են 465,2 մլն դոլար, ասվում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

«Հինգերորդ էներգաբլոկի արդիականացման և շինարարության աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով ընդհանուր առմամբ ներդրվել է 465,2 մլն դոլար, որից 248,8 մլն դոլարն ուղղվել է բլոկի գույքային համալիրի ձեռք բերմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքների ավարտի կապակցությամբ այսօր այն կհանձնվի շահագործման։

Հրազդանի ՋԷԿ–ի հինգերորդ էներգաբլոկը (Հրազդան 5) 2012 թ.–ի հունվարից փորձնական–արդյունաբերական շահագործման փուլում էր։

Հրազդան–5–ում ներդրվել է գոլորշիով և գազով աշխատող տուրբինների զուգադրման տեխնոլոգիան, որը կառույցը յուրատեսակ կդարձնի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ էներգաբլոկի հզորությունը կկազմի 480 ՄՎտ։ Կայանում արտադրության նոր մեթոդի կիրառումը թույլ է տալիս ծախսել 278 գրամ պայմանական վառելիք 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար և նման կերպով կրճատել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։

Հրազդան–5 էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքներն իրականացրել է «ՀայՌուսգազարդը»։

Հրազդան ՋԷԿ-ը ՌԴ-ի սեփականությանն է փոխանցվել Հայաստանի պետական պարտքի մասի մարման հաշվին՝ 31 մլն դոլար չափով։ 2006թ.-ին ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև համաձայնագիր է կնքվել, որի համաձայն՝ «ՀայՌուսգազարդը» Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ակտիվներ է ձեռք բերել՝ պարտավորվելով ավարտին հասցնել դրա շինարարությունն ու արդիականացումը։

«Հրազդան-5» ծրագրի իրականացումը կապված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության հետ, որը կարևոր նշանակություն ունի։
Մասնավորապես, ըստ համաձայնագրի, էլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ, և այն Հայաստան ներմուծվող իրանական գազի համար վճարման միջոց կդառնա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն