«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն կսկսի էլեկտրաէներգիայի արտադրություն' որպես վառելիք օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մաղավուզի շրջանում արդյունահանվող քարածուխը, սեպտեմբերի 26-նի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
ԼՂՀ–ում արդյունահանված ածխի մատակարարմամբ զբաղվում է «Հանա–Տրանս» ընկերությունը, որին տրամադրվել է երեք տարի ժամկետով ԱԱՀ վճարման հետաձգում։
«Հանա–Տրանս» ընկերությունն արդեն սկսել է ածխի մատակարարում Վարդենիսի երկաթուղային հանգույց, որտեղից այն տեղափոխվում է Երևան։
Քարածխի մատակարարումները թույլ կտան գործարկել 50 ՄՎտ հզորությամբ
երկու էներգաբլոկ։
Երևանի արդիականացված ՋԷԿ–ը' համակցված շարքի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկով, շահագործման է հանձնվել 2010 թվականի ապրիլին։ Երևանի նոր ՋԷԿ–ի սահմանված նոր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմայինը' 434.9 ԳՋ/ժ։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться