Ներդրումներ

Ֆրանսիական կողմը ՀՀ-ում գյուղատնտեսության ու հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրեր կիրականացնի
05 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 3-ին Փարիզում հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ:
Օտարերկրյա ներդրումները երրորդ եռամսյակում նվազել են 35.2%-ով
03 դեկտեմբերի 2012   (0)
2012թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 391.1 մլն.դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 35.2%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 221.3 մլն. դոլար և նվազել' 53.8%-ով:
Հայաստանում «ՀայՌուսգազարդի» ներդրումները 2013-2015թթ. կկազմեն 35,91 մլրդ դրամ
29 նոյեմբերի 2012   (0)
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիտարկմանն է ներկայացրել ներդրումային ծրագիր, որի համաձայն ընկերությունը մտադիր է 2013-2015թթ. ներդնել 35,91 մլրդ դրամ:
Փորձագետն առաջարկում է Հայաստանում 1,5 մլրդ դոլար արժողությամբ քիմիկո-մետաղագործական գործարան կառուցել
29 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանի հայրենական արտադրողների միությունը մտադիր է կառավարությանը ներկայացնել Զանգեզուրում լեռնահանքային թափոնների վերամշակման քիմիկո-մետաղագործական կոմբինատ կառուցել, ասաց Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Բրիտանացի ձեռնարկատերերը ծանոթացել են Հայաստանի գործարար հնարավորություններին
28 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 26-28-ը Երևանում են գտնվում բրիտանացի ձեռնարկատերերը' Հայաստանի գործարար հնարավորությունների և պայմանների հետ ծանոթանալու համար: Ինչպես հաղորդել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը նոյեմբերի 27-ին մամլո ասուլիսում, ձեռնարկատերերի բրիտանական առաքելության մեջ մտել են 8 ընկերություններ տարբեր ոլորտներից' շքանշաններ և զարդեր պատրաստող ընկերություններ, կոնսալթինգ, կրթություն, ՏՏ ոլորտ:
Բրիտանացի գործարարները կժամանեն Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար
25 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին, հաղորդում է բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը:
ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար
24 նոյեմբերի 2012   (0)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենում գտնվող սահմանային գլխավոր անցակետում նոր կամրջի կառուցումը:
Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց
24 նոյեմբերի 2012   (1)
Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց, Երևանում Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին նվիրված ասուլիսի ընթացքում հայտնեց «Սոզվեզդիե» գիտության, մշակույթի և սպորտի զարգացման և աջակցման ժողովրդական հիմնադրամի կառավարման նախագահ Արտակ Թովմասյանը:
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում
23 նոյեմբերի 2012   (0)
Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների և այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կայուն է և տարեկան կազմում է 30 մլն եվրո
22 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կայուն է և տարեկան կազմում է 30 մլն եվրո, ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Հայ-չեխական երկկողմ առևտրի ծավալը հասնում է 64 մլն դոլարի
21 նոյեմբերի 2012   (0)
2011 թվականին հայ-չեխական երկկողմ առևտուրը հասել է 64 մլն ԱՄՆ դոլարի, այս մասին Հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ, ասաց Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Տոմաշ Դուբը։
Հայաստանի և Ուրուգվայի գործարարները քննարկել են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները
18 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 16-ին ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները և խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության հետ:
Իսպանական հայտնի բրենդային հյուրանոցներն իրենց մասնաճյուղերը կունենան Հայաստանում
17 նոյեմբերի 2012   (1)
Իսպանական հայտնի բրենդային հյուրանոցների ցանցի երեք և չորսաստղանի հյուրանոցներ կլինեն Հայաստանում առաջիկայում, երեքշաբթի հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
ՎԶԵԲ-ը 2012թ.-ի արդյունքներով Հայաստանի ՓՄՁ-ում ավելի քան 100 մլն դոլար կներդնի
16 նոյեմբերի 2012   (0)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2012թ.-ի արդյունքներով ավելի քան 100 մլն դոլարի չափով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումների իրականացում է ակնկալում, ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Գերմանիան Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի տնտեսության զարգացման համար
15 նոյեմբերի 2012   (0)
Գերմանիան Հայաստանին 75 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի՝ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, չորեքշաբթի հաղորդեցին ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն