Գերմանիան Հայաստանին 75 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի՝ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, չորեքշաբթի հաղորդեցին ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի Երևանում մեկնարկած Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո:
Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը' ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը:
«Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր' կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նիստի արդյունքում նախատեսված է ստորագրել փոխհամագործակցության արձանագրություն, համաձայն որի 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին:
Նախատեսվում է նաև ստորագրել «Կովկասում պահպանվող տարածքների աջակցության ծրագիր (Տարածաշրջանային ծրագիր - Հայաստան III փուլ, 4.250.000 եվրո)» ֆինանսավորման համաձայնագիրը:
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться