Բրիտանացի գործարարները կժամանեն Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար

25 նոյեմբերի 2012 | Ներդրումներ | Цитата

Բրիտանացի գործարարները կժամանեն Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համարՆոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին, հաղորդում է բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը:

Այցի կազմակերպիչներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզը»՝ Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

«Բրիտանական դեսպանատունն իր առաջնայնությունն է համարում Հայ- Բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը»,- հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:

Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր:

Մեծ Բրիտանիայում հայկական ապրանքների արտահանման ծավալները 2011թ.-ին կազմել են 377,6 հազար դոլար, Հայաստանում բրիտանական ապրանքների ներմուծման ծավալները՝ 46 մլն 920,7 հազարդ դոլար:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ allabouttourism.info


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն