Հայ-չեխական երկկողմ առևտրի ծավալը հասնում է 64 մլն դոլարի

21 նոյեմբերի 2012 | Ներդրումներ | Цитата

Հայ-չեխական երկկողմ առևտրի ծավալը հասնում է 64 մլն դոլարի2011 թվականին հայ-չեխական երկկողմ առևտուրը հասել է 64 մլն ԱՄՆ դոլարի, այս մասին Հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ, ասաց Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Տոմաշ Դուբը։

Չեխ պաշտոնյան ասաց, որ համաժողովը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց ներդրումային գործարար-առաջարկները, կնպաստի նաև առևտրատնտեսական հարաբերութունների զարգացմանը:

«Պատահականություն չէ, որ Չեխիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչները եկել են Հայաստան' բանակացութություններ վարելու Հայաստանի տնտեսության ներկայացուցիչների հետ:Առևտրական առաքելությունը կարևոր գործիք է Չեխիայի արտաքին քաղաքականության մեջ»,– ասաց նա:

«Չեխիայի Հանրապետությունը Հայաստանին համարում է կարևոր գործընկեր: Մեր ապրանքների արտահանումը Հայաստան այնքան կարևոր է, որքան Հայաստանից կատարվող ներմուծումը Չեխիա: Մեր նպատակն է ամրապնդել հարաբերությունները հայ գործարարների հետ»,- ասաց Տոմաշ Դուբը:

Համաժողովի կազմակերպիչներից Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը բաց է ներդրողների և գործարար կապերի զարգացման համար և ողջունելի է չեխական ներդրումային կապիտալի ընդլայնումը Հայաստանում:

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն իր հերթին ասաց, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի, որն արտահայտվել է ոչ միայն երկու պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների բացմամբ, այլև տնտեսական հարաբերությունների զարգացմամբ:

«Հայաստանը կարևորում է եվրոպական երկրների հետ առևտրատնտեսկան հարաբերությունների զարգացումը: ԵՄ-ը Հայաստանի խոշոր գործընկերն է, և մեր արտահանման կեսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին:

Հայաստանը առևտրի և տնտեսության ոլորտի իր ընթացակարգերը համապատասխանեցում է եվրոպական չափանիշներին»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովի շրջանակներում Չեխիայից ժամանաել են արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 13 ընկերութուն' մսամթերքի արտադրություն, արտահանում և ներդրումային վարկերի տրամադրում, հեռահաղորդակցություն և այլն:

Ներկայում չեխական կապիտալով Հայաստանում գործում են ավելի քան 20 ընկերություն: 2011թ. ՀՀ-ից արտահանումն այս երկիր կազմել է 19 մլն ԱՄՆ դոլար և ներմուծումը' 24 մլն ԱՄՆ դոլար:

2011թ. ՀՀ-ից Չեխիայի Հանրապետություն է արտահանվել հիմնականում ալյումին և իրեր դրանից, ինչպես նաև սև մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, էլեկտրական մեքենաներ, ապակի և դրանից իրեր և այլն:

Բացի այս համաժողովից, կանցկացվեն նաև գործարար անհատական հանդիպումներ հայ և չեխ գործարարների հետ:

Աղբյուրը՝ tert.am

Լուսանկարը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն