Ներդրումներ

«Տոտո» հոլդինգը պատրաստակամություն է հայտնել ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում
11 հուլիսի 2013   (0)
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների` ավելի քան 10% կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից. փորձագետ
07 հունիսի 2013   (0)
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 10 տոկոս կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից, ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
Հայաստանում ներդրումային հիմնադրամները պետք է իրականություն դառնան
31 մայիսի 2013   (0)
Հայաստանի ֆինանսական ոլորտում ներդրումային հիմնադրամների կապիտալը գրեթե աննկատ է, ներդրումային բանկինգը' նույնպես: Ձեռնարկությունների կապիտալում միայն զարգացման միջազգային բանկեր են:
Արցախում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել. նախարար
22 մայիսի 2013   (0)
Ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել Արցախի Հանրապետությունում, ԳԴՀ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանի ու հայտնի գործարար Վերներ Հարթմանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։
Շուրջ 6 մլն եվրո է ներդրվել 10 տարվա ընթացքում ՀՀ ՓՄՁ ոլորտում` ՎԶԵԲ–ի բիզնես կոնսլաթինգ ծրագրով
17 մայիսի 2013   (0)
Որպես ներդրումներ' մոտ 6 մլն եվրո է ներդրվել Հայաստանում 10 տարվա ընթացքում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար' ՎԶԵԲ–ի «Բիզնես կոնսալթինգի ծառայություններ» ծրագրով, երեքշաբթի տեղեկացրեց ՎԶԵԲ ՓՄՁ աջակցման տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յաափ Սփրեյը (Jaap Sprey)։
ՎԶԵԲ–ն իր գործունեության սկզբից Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրո
16 մայիսի 2013   (0)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրո' 1992թ.–ից երկրում իր գործունեության սկզբից, երեքշաբթի հայտնեց ՎԶԵԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։
Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունը նշում է Հայաստանի բարենպաստ ներդրումային մթնոլորտը
25 ապրիլի 2013   (0)
Հայաստանը շատ բարենպաստ ներդրումային մթնոլորտ ունեցող երկիր է, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։
Ֆրանսիական զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում մի շարք ծրագրեր ֆինանսավորել
19 ապրիլի 2013   (0)
Ֆրանսիական զարգացման գործակալությունն, իրականացնելով Ֆրանսիայի կառավարության պաշտոնական օժանդակությունը, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու Հայաստանի մի շարք ենթակառուցածքային ծրագրեր:
Հայաստանն ու Բահրեյնը ներդրումների պաշտպանության համաձայնագիր կկնքեն
17 ապրիլի 2013   (0)
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Բահրեյնի Թագավորության կառավարությունը ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր կկնքեն:
Օբաման առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 38 տոկոսով
16 ապրիլի 2013   (0)
ԱՄՆ վարչակազմը հրապարակված 2014 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը 38 տոկոսով, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հայաստանի տնտեսության մեջ ներքին ներդրումների խթանումը կնվազեցնի կախվածությունն արտաքին գործոններից. փորձագետ
19 մարտի 2013   (0)
Ներքին ներդրումների խթանումը տնտեսությունում թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունն արտաքին գործոններից և համաշխարհային տնտեսության ցնցումներից, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
ՀՀ կառավարությունը 2013թ.-ին 10 մլն դրամ կհատկացնի սննդամթերքի անվտանգության ապահովման համար
01 մարտի 2013   (0)
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց «2013թ.-ի սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների» ծրագիրը, որի շրջանակներում պետբյուջեից 10 մլն դրամ կհատկացվի ընթացիկ տարում սննդամթերքի անվտանգության ապահովման համար:
Կառավարությունը «Թեղուտ»-ին հարկային արտոնություններ է տրամադրում, իսկ ակտիվիստները շարունակում են բողոքել
01 մարտի 2013   (0)
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 1-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել մինչեւ 2016թ. մարտի 1-ը:
Ռուսաստանաբնակ հայը ներդրումներ է կատարում գյուղատնտեսության մեջ Տաշիրի տարածաշրջանում
02 փետրվարի 2013   (0)
Ռուսաստանաբնակ հայ գործարարը ներդրումներ է կատարել Տաշիրի տարածաշրջանում հացահատիկի նոր ցանքատարածությունների ստեղծման եւ հացահատիկի մեքենայացված շտեմարանի (էլեվատորի) կառուցման համար:
IFC-ն կաջակցի Հայաստանի ֆինանսական հատվածին
09 հունվարի 2013   (0)
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Հայաստանի Բանկերի միության հետ աջակցություն ցուցաբերելու ֆինանսական հատվածին' կազմակերպելով դասընթացներ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար ռիսկերի ավելի լավ կառավարման և փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման թեմաներով, ասվում է IFC-ի մամլո հաղորդագրության մեջ:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն