Իսպանական հայտնի բրենդային հյուրանոցներն իրենց մասնաճյուղերը կունենան Հայաստանում

Իսպանական հայտնի բրենդային հյուրանոցներն իրենց մասնաճյուղերը կունենան ՀայաստանումԻսպանական հայտնի բրենդային հյուրանոցների ցանցի երեք և չորսաստղանի հյուրանոցներ կլինեն Հայաստանում առաջիկայում, երեքշաբթի հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Ըստ նրա, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ղեկավարության՝ հոկտեմբերի 18-19-ին Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Այդ Հանձնաժողովի ղեկավարի նախկինում աշխատել է Իսպանիայի զբոսաշրջության ոլորտում: Նա հանդիպել է հայաստանի վարչապետի հետ, և բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իսպանական հյուրանոցային բրենդերը ներդրումներ կկատարեն Հայաստանում»,- ասաց Պետրոսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ներկայում ակտիվ բանկցություններ են տարվում իսպանացի ներդրողների հետ, և մինչև տարեվերջ ծրագրված է իսպանական 4-5 հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչների այցը Հայաստան:

Նա նկատեց, որ, նոր հյուրանոցների կառուցման ոլորտում ներդրումների իրականացմանը զուգընթաց, իսպանացի գործընկերների հետ քննարկվում է նաև արդեն գոյություն ունեցող հայկական հյուրանոցների կառավարումը փոխանցելու հնարավորությունը:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

  • Marina | Ответить
    17 նոյեմբերի 2012

    snki pes caxkum en ev hyuranocner@, ev turistakan gorcakalutyunner@

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն