Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 3-ին Փարիզում հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են ջրային եւ այլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Դով Զերահն անդրադարձել է ԶՖԳ պատվիրակության' վերջերս Երեւան կատարած այցին' նշելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ջրամատակարարման ու ջրահեռացման եւ մի շարք այլ ոլորտներում ծրագրերի վերաբերյալ: Գործակալությունը Հայաստանում նախատեսում է նաեւ գյուղատնտեսության, մասնավոր հատվածի, ն ուղղված, ինչպես նաեւ ջրամբարաշինության (մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման) նախագծեր իրականացնել: Հեռանկարային են համարվում գյուղական տարածքների զարգացման ծրագրերը:
ԶՖԳ գլխավոր տնօրենը ողջունելի է համարել նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով արդյունավետ գործակցությունը' նշելով, որ գործակալությունը սատարում է այդ ուղղությամբ աշխատանքներին: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը' համատեղ ծրագրերի իրականացման գործում Եվրամիության ու միջազգային դոնոր կազմակերպություններից միջոցներ ներգրավելով:
Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործակալության մտադրությունները' նկատելով, որ ԶՖԳ-ի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն առաջնային են նաեւ Հայաստանի կառավարության համար: Նա ընդգծել է ԶՖԳ փորձառությունը տարբեր երկրներում զարգացման հաջող ծրագրերի իրականացման գործում եւ հայկական կողմից փոխշահավետ նախագծերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԶՖԳ-ն կմասնակցի հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովին:
ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться