ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համարՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենում գտնվող սահմանային գլխավոր անցակետում նոր կամրջի կառուցումը: Հայաստանին տրամադրվող 10,3 մլն եվրոյի կարկը ՎԶԵԲ-ի ներդրումն է Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի ֆինանսավորման մասով, ուրբաթ հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

«Սահմանային անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: 62,6 մլն եվրո արժողությամբ այդ ծրագիրը, բացի ՎԶԵԲ-ից, կֆինանսավորեն նաև Եվրոպայի ներդրումային բանկը, Եվրամիությունը, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հյուսիսային միջանցքի նորացման ծրագիրը ներառում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդիականացումը, որի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը, ինչպես նաև նախատեսում է նոր կառույցների շինարարություն սահմանային վերահսկողության երեք կետերում:

«Կատարելագործված սահմանային անցակետերը զինված կլինեն տրանսպորտային միջոցների և ուղևորների սպասարկման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով և ավելի արդյունավետ ու լրացուցիչ հզորություններ կունենան»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Բացի այդ, անցակետերը հանդես կգան որպես բազմուղի ճանապարհային անցակետեր միջազգային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար:

Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Բագրատաշենը Հայաստանն արտաքին աշխարհի հետ Վրաստանով կապող միայն ցամաքային տրանսպորտային միջանցքն է:

«Մենք շատ ուրախ ենք, որ այդ համատեղ գործողության մի մասն ենք: Սահմանային անցակետերում պայմանների բարելավումը տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ տրանսպորտային միջանցք կստեղծի, ինչը կթեթևացնի տարածաշրջանային առևտուրը և ուղևորահոսքը»,- ասել է ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստյերը (Paul-Henri Forestier):

ՎԶԵԲ-ի տրանսպորտային գծով տնօրեն Սյու Բարեթը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է օժանդակել իր գործունեության տարածաշրջանում հուսալի և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք երկրի իշխանությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ հաջող համագործակցության շարունակմանը Հայաստանի հետագա զարգացման համար»,- նշեց Բարեթը:

Հայաստանում իր գործունեության մեկնարկի պահից ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 579 միլիոն եվրո 110 ծրագրերի շրջանակներում, որոնցից 90 մլն եվրոն ուղղվել է ենթակառուցվածքների կատարելագործմանը:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն