• Armenianeconomy.com

Բրիտանացի ձեռնարկատերերը ծանոթացել են Հայաստանի գործարար հնարավորություններին

Բրիտանացի ձեռնարկատերերը ծանոթացել են Հայաստանի գործարար հնարավորություններինՆոյեմբերի 26-28-ը Երևանում են գտնվում բրիտանացի ձեռնարկատերերը' Հայաստանի գործարար հնարավորությունների և պայմանների հետ ծանոթանալու համար:

Ինչպես հաղորդել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը նոյեմբերի 27-ին մամլո ասուլիսում, ձեռնարկատերերի բրիտանական առաքելության մեջ մտել են 8 ընկերություններ տարբեր ոլորտներից' շքանշաններ և զարդեր պատրաստող ընկերություններ, կոնսալթինգ, կրթություն, ՏՏ ոլորտ: «Մեծ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել է բոլոր դեսպանատներին անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել անգլիական ընկերությունների աշխատանքի համար»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի թափանցիկ և մրցակցային դաշտ արտասահմանյան ներդրողների համար:

Դեսպանը հաղորդել է, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2011-ին կազմել է 13-14 ֆունտ ստերլինգ, նույն ցուցանիշը սպասվում է նաև այս տարի:

Իր հերթին British Expertise-ի ներկայացուցիչ Նայջել Փիթերը հավելել է, որ ընկերությունը դեռ անցած տարի զեկույց է պատրաստել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հնարավոր ուղիների մասին, որի արդյունքում հնարավոր է եղել ձեռնարկատերերի այցը:

Անդրադառնալով ներդրումների կրճատմանը' մասնագետը նշել է, որ դրանք ողջ աշխարհում կրճատվել են ճգնաժամի պատճառով, Հայաստանում ստեղծված են բավարար մրցակցային պայմաններ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար, և նա կարող է մրցել այլ երկրների հետ: Այդ առումով նա առանձնացրել է այնպիսի միջազգային ներդրողների, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլն: «Նրանք բոլորը, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, ֆինանսավորում են շատ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր»,- ասել է նա:

Զրուցակիցները կարևորել են «Զվարթնոց» ժամանակակից օդանավակայանի աշխատանքը, որը համապատասխանում է միջազգային պահանջներին, գործարար կապերի հաստատման համար, սակայն նշվել է, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան թռիչքը դեռ շատ թանկ է և անհրաժեշտ է ներգրավել էժան ավիաընկերություններ:

Խոսելով Մեծ Բրիտանիա հայկական ապրանքների արտահանման հնարավորության մասին' դեսպանը նշել է այն փաստը, որ չնայած նրան, որ Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակի մեծ երկրպագու է եղել, այնուամենայնիվ իր հայրենիքում այդ խմիչքն այդքան հայտնի չէ: «Լավ կլիներ, որպեսզի Հայաստանի Կոնյակագործների միությունը բարձրացներ կոնյակի ճանաչելիությունը Չերչիլի հայրենիքում, քանի որ բացի ԱՊՀ երկրներից հայկական կոնյակը քիչ է հայտնի»,- ասել է Քեթի Լիչը:

Բրիտանացի ձեռներեցները վաղը կմեկնեն Վրաստան, որտեղ նույնպես ճանաչողական հանդիպումներ կունենան հարևան երկրի ղեկավարության և ընկերությունների հետ:

Աղբյուրը՝ www.panarmenian.net

Լուսանկարը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին
Միջազգային համագործակցություն
• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները• Հուլիսի 26 - 27-ին տեղի է ունենալու ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն