ՎԶԵԲ-ը 2012թ.-ի արդյունքներով Հայաստանի ՓՄՁ-ում ավելի քան 100 մլն դոլար կներդնի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2012թ.-ի արդյունքներով ավելի քան 100 մլն դոլարի չափով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումների իրականացում է ակնկալում ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Հայաստանում մեր գրեթե ողջ գործունեությունը ՓՄՁ-ն է, չհաշված պետական հատվածի մի քանի նախագծերը: Բանկային հատվածում կշարունակվեն ՓՄՁ-ի, ֆինանսավորման, առևտրի վարկային գծերը: Սպասվող ներդրումներից ընթացիկ տարում 120-125 մլն դոլարից ավելի քան 100 մլն դոլարը բաժին է հասնում ՓՄՁ-ին»,- ասաց նա:

Ռազլոգը տեղեկացրեց, որ մնացած գումարը կուղղվի պետական նախագծերին, մասնավորապես՝ երևանյան մետրոպոլիտենի վերասարքավորման և վերակառուցման ծրագրերի շարունակմանը: Բացի այդ, ՎԶԵԲ-ը աղբի վերամշակման նոր նախագծի ստորագրում է ակնկալում:

Միաժամանակ ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը դժվարացել է կանխատեսել հաջորդ տարվա ներդրումների նախատեսված ծավալը:

«Դեռ չեմ կարող ներկայացնել մեր սպասելիքները, քանի որ մենք աշխատում ենք մասնավոր հատվածի հետ, և ամեն ինչ կախված կլինի կորպորատիվ և պետական հատվածում մեր հաճախորդների պահանջներից»,,- ասաց Ռազլոգը:

Նա նաև զերծ մնաց գումարը նշելուց, որը հատկացվում է 2012-2015թթ. Հայաստանի գծով ՎԶԵԲ-ի նոր ռազմավարության համար, որը հաստատվել էր մայիսին:

«Մենք շրջանակներ չենք նշանակում, քանի որ Հայաստանի մեր ներդրումների 93 տոկոսը մասնավոր հատվածն է, և այնտեղ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հետաքրքրություն կլինի: Դրանով ենք տարբերվում մյուս միջազգային կազմակերպություններից, որոնք պետության հետ աշխատում են բազմամյա նախագծերով, որտեղ քիչ թե շատ ավելի հստակ կարելի է խոսել կապիտալային ներդրումների չափի մասին»,- ասաց Ռազլոգը:

2011թ.-ին ՎԶԵԲ-ը 125 մլն դոլարի չափով ֆինանսավորեց Հայաստանի 21 նախագծեր:

1992թ.-ին երկրում իր գործունեությունը սկսելուց մինչև օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ավելի քան 516 մլն եվրո է ներդրել 106 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն