Տրանսպորտ

Prev 1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Next
ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը 2013թ.–ի հունվար–ապրիլին կրճատվել է 3,4 %–ով
24 հունիսի 2013   (0)
ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը (առանց խողովակաշարային տրանսպորտի) 2013թ.–ի հունվար–ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3,4%–ով։
«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողների կարգավիճակ ստանալ. փորձագետ
20 հունիսի 2013   (0)
«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու թեկնածուներ դառնալ, կարծում է Հանրային խորհրդի ավիացի գծով ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը։
Վրաստանի վարչապետի խորհրդական. Վրաստանը միայնակ չի կարող Հայաստանին թույլ տալ օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից
18 հունիսի 2013   (0)
Վրաստանը միայնակ չի կարող Հայաստանին թույլ տալ օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից: Այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Խուխաշվիլին' մեկնաբանելով նախագծի վերաբերյալ վերջին հայտարարությունները:
Երեւան-Բաթում-Երեւան գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել քառասուն օր առաջ
13 հունիսի 2013   (0)
Երեւան-Բաթում-Երեւան երթուղու «Արմենիա» արագընթաց գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեկնումից մոտ քառասուն օր առաջ: Գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից, եւ սեզոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Ուղևորափոխադրող երեք ընկերություն վարչական պատասխանատվության է ենթարկվել
12 հունիսի 2013   (0)
Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար...
«Air Arabia»-ն չվերթներ կիրականցնի դեպի Երեւան
12 հունիսի 2013   (0)
Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի խոշոր ավիափոխադրող «Air Arabia»-ն 2013թ. օգոստոսից կսկսի շաբաթական երկու չվերթ իրականացնել դեպի Հայաստան, հաղորդում է «Saudi Gazette»-ը:
ՀՀ կառավարությունը հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը
07 հունիսի 2013   (0)
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսեսյանի' տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։
«Արմավիա» ավիաընկերությունը վաճառում է ինքնաթիռներն ու գույքը
31 մայիսի 2013   (0)
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է իր ինքնաթիռների ու գույքի վաճառքի մասին, հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել 2013թ.–ի ապրիլի 1–ից թռիչքները դադարեցնելու և սնանկացման ընթացակարգ սկսելու մասին։
Հայաստանում կներդրվեն օդային երթեւեկության վերահսկման նոր կանոնակարգեր
15 մայիսի 2013   (0)
Եվրամիության ինտեգրման գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կնքել է աշխատանքային համաձայնագիր Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) հետ: Ըստ այդմ՝ Հայաստանում պետք է ներդնել գործակալության կանոնակարգերը՝ անվտանգության վերահսկման եւ աերոնավիգացիոն սպասարկման ապահովման նպատակով:
Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերի թանկացումը սեզոնային բնույթ ուներ. «Սիբիրի» ներկայացուցիչ
14 մայիսի 2013   (0)
Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերի թանկացումը սեզոնային բնույթ ուներ, եւ համընկավ «Արմավիա» ավիաընկերության շուկայից դուրս գալու հետ: Այդ մասին մայիսի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հայտարարեց ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերության Հայաստանում գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանը:
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 6,1 տոկոսով
19 ապրիլի 2013   (0)
2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հայաստանը կարող է «Արմավիայի» փոխարեն պետական ավիաընկերություն ստեղծել 50–100 մլն դոլարով. փորձագետ
12 ապրիլի 2013   (0)
Հայաստանը կարող է պետական ավիաընկերություն ստեղծել «Արմավիայի» փոխարեն' 50–100 մլն դոլարով, կարծում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։
Հայկական ավիացիան պետք է մասնակիորեն ազգայնացվի. փորձագետ
10 ապրիլի 2013   (0)
Հայկական ավիացիան պետք է մասամբ ազգայնացվի, կարծում է ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը:
Երկաթուղու աշխատանքի դրական միտումները պահպանվել են 2013 թվականի առաջին կիսամյակում. ՀԿԵ
09 ապրիլի 2013   (0)
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփեց երկաթուղու առաջին եռամսյակում կատարած աշխատանքի արդյունքները:
Վանի գործարարները բողոքում են Երեւան-Վան չվերթի սառեցման որոշման դեմ
05 ապրիլի 2013   (0)
Երեւան-Վան ուղիղ չվերթը դեռեւս չսկսված սառեցնելու մասին թուրքական իշխանությունների որոշմանը խիստ են արձագանքել Վանի գործարարները՝ այդ որոշումն անհասկանալի որակելով։
Prev 1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն