Տրանսպորտ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 15 Next
Երևանի Լենինգրադյան փողոց–Իսակովի պողոտա մայրուղու շինարարությունը կավարտվի մինչև մայիսի 31–ը
16 ապրիլի 2014   (0)
Լենինգրադյան փողոց–Իսակովի պողոտա երևանյան մայրուղու շինարարությունը կավարտվի մինչև մայիսի 31–ը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Հայաստանում 2014թ.–ի մարտին բենզինի գինը 3,7%–ով նվազել է
16 ապրիլի 2014   (0)
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014 թվականի մարտին փետրվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 3,7% և 1,7%–ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ Նախորդ տարվա մարտի համեմատ բենզինի գները նվազել են 5,7 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները' 3,2 տոկոսով։
Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով
09 ապրիլի 2014   (0)
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով:
Ներկայացվել են քաղաքային տնտեսության որոշ ոլորտների եռամսյակային հաշվետվությունները
08 ապրիլի 2014   (0)
Քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է նաև, որ Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցները համալրվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով, ինչը հնարավորություն է ընձեռում տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին ապահով և առավել հարմարավետ կերպով օգտվել հետիոտնային անցումներից:
Ռուսաստանի Արդյունաբերողների միության ղեկավար. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեծացնում է աբխազական երկաթուղու նախագծի առաջնահերթությունը
03 ապրիլի 2014   (0)
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծն առաջնահերթ է դարձնում: Այս մասին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի XV միջազգային գիտական համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:
ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
18 մարտի 2014   (0)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:
Թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել
01 մարտի 2014   (0)
Թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը:
«Զվարթնոցում» ուղեւորահոսքը նախորդ հունվարի համեմատ աճել է 15 տոկոսով
04 փետրվարի 2014   (0)
2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 15 տոկոսով: «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղեւոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղեւոր:
Ռուսաստանի ավտոարտադրողների միություն. ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը չի զրկվի արտասահմանյան մեքենաներից
30 հունվարի 2014   (0)
Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կարող է ձեռք բերել Ռուսաստանում հավաքված արտասահմանյան մեքենաներ նույն պայմաններով, ինչպես որ ռուսական մեքենաների դեպքում:
Հայաստանում 2013 թ.–ին բենզինի գներն աճել են 0,5%–ով
17 հունվարի 2014   (0)
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2013թ.–ին 2012 թվականի համեմատ աճել են, համապատասխանաբար, 0.5 և 3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ Միաժամանակ ԱՎԾ–ի տվյալների համաձայն' բենզինի գները 2013 թվականի դեկտեմբերին 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,1 տոկոսով, իսկ դիզվառելիքի գներն աճել են 0,3 տոկոսով։
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումը կարող է սկսվել 2015 թվականին
25 դեկտեմբերի 2013   (0)
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումը կարող է սկսվել 2015 թվականի կեսերից, դեկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Ֆրանսիայի դեսպան. 2014-ի հուլիս-օգոստոսից Air France-ը կսկսի Հայաստան թռչել ամեն օր
16 դեկտեմբերի 2013   (0)
2014 թվականի հուլիս-օգոստոսից Air France-ը կսկսի Հայաստան թռչել ամեն օր: Այս մասին դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Մինչ այդ, մայիսին թռիչքների հաճախականությունը կդառնա շաբաթական 6 անգամ:
Հաջորդ տարի Հայաստանում կհայտնվի առաջին բյուջետային ավիաընկերությունը
11 դեկտեմբերի 2013   (0)
Հաջորդ տարի, հնարավոր է՝ արդեն գարնանը, Հայաստանում կգործի բյուջետային ավիաընկերություն, որը տոմսերն ազգային փոխադրողներից ավելի էժան կվաճառի՝ օդանավում որոշ ծառայությունների սահմանափակման միջոցով:
Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել ապահովել պատշաճ սպասարկում
10 դեկտեմբերի 2013   (0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև ...
Հայաստանի հանրային խորհրդի անդամ. Պետությունը պետք է աջակցի ներքին ավիափոխադրմանը
02 դեկտեմբերի 2013   (0)
Պետւթյունը պետք է աջակցի ներքին ավիա փոխադրումներին: Այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի հանրային խորհրդի անդամ Իզաբելա Մուրադյանը: Նրա խոսքով՝ այդ մոտեցման նպատակահարմարությունն ապացուցվել է Վրաստանի փորձով, որը 50 տոկոսով սուբսիդավորում է ներքին ավիափոխադրումները:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 15 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն