Երեւան-Բաթում-Երեւան գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել քառասուն օր առաջ

Երեւան-Բաթում-Երեւան գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել քառասուն օր առաջԵրեւան-Բաթում-Երեւան երթուղու «Արմենիա» արագընթաց գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեկնումից մոտ քառասուն օր առաջ: Գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից, եւ սեզոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այս մասին NEWS.am–ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նրա խոսքով' հունիսի 10 –ի դրությամբ արդեն վաճառվել է 344 տոմս: «Նախորդ տարվա համեմատ տոմսերի պահանջարկի աճ է նկատվում. 2012 թ. նույն ժամանակահատվածում իրացվել էր ընդամենը 200 տոմս»,-ասաց Դավթյանը:

Ամենօրյա գանցքը Երեւանից մեկնելու է 15.25-ին, եւ Բաթում է հասնում հաջորդ առավոտյան' ժանը 07.10-ին: Ճանապարհի ընդհանուր տեւողությունը կազմում է 15 ժամ 45 րոպե' նախորդ տարվա 16 ժամ 10 րոպեի փոխարեն:

Մեկ տոմսի արժեքը հունիսին պլացքարտի համար կկազմի 11380 համար, կուպեի համար' 15220, 17070 եւ 24870 դրամ' կախված հարմարավետությունից: Հուլիսի 1- 10 –ի համար հաստատվել են հետեւյալ գները. պլացքարտի համար' 11380 դրամ, կուպեի համար' 17640, 19490 եւ 24870 դրամ:

Հարցին, թե հնարավոր են թանկացումներ հունիսի 10-ից հետո, Վահե Դավթյան ասաց. «Գների փոփոխությունները պայմանավորված են ոչ թե երկաթուղու սակագնային քաղաքականությամբ, այլ միջազգային չափանիշներով: Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ գները վերանայվում են, սակայն տատանումներն այնքան մեծ չեն, որ նշանակալի ազդեն գների վրա»: Նշենք, որ սեզոնին գները սովորաբար 10%-ով բարձր են լինում, քան հունիսին եւ սեպտեմբերին:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն