Վանի գործարարները բողոքում են Երեւան-Վան չվերթի սառեցման որոշման դեմ

Վանի գործարարները բողոքում են Երեւան-Վան չվերթի սառեցման որոշման դեմԵրեւան-Վան ուղիղ չվերթը դեռեւս չսկսված սառեցնելու մասին թուրքական իշխանությունների որոշմանը խիստ են արձագանքել Վանի գործարարները՝ այդ որոշումն անհասկանալի որակելով։

Թուրքական İLKE լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երեւան-Վան ուղիղ չվերթի սառեցման որոշման հետ կապված Վանի առեւտրային բորսայի (VATBO) նախագահ Ֆերիդուն Ըրաքը նշել է, թե երկրների միջեւ քաղաքական սահմաններ կան, սակայն տնտեսական սահմանները վաղուց վերացել են։ Նա շեշտել է, թե որպես գործարար աշխարհի ներկայացուցիչ չվերթի իրականացմանը նայում է տնտեսական տեսանկյունից։ «Հավատում եմ, որ անհրաժեշտ է բոլոր երկրների հետ առեւտրական հարաբերություններ ունենալ։ Եթե այն մեզ հարեւան պետություն է, ուրեմն անպայման պետք է տնտեսական հարաբերություններ ունենալ։

Մեծ զարմանք ապրեցինք, երբ իմացանք, որ չվերթները դեռ չսկսած սառեցվեցին։ Չհասկացանք։ Մեր նահանգի ամենաուժեղ ոլորտը՝ տուրիզմն է։ Մենք ցանկանում ենք մեր բոլոր հարեւանների հետ մեր հաղորդակցությունն ու տնտեսական համագործակցությունը բաց լինի։ Ինչպես մյուս մեր հարեւանների, Հայաստանի հետ էլ անհրաժեշտ է տնտեսական հարաբերություններ ունենալ»,-ասել է Ֆերիդուն Ըրաքը։

Վանի առեւտրականների եւ արհեստավորների պալատի նախագահ Ֆարուք Ալփարսլանը, շեշտելով, որ Վան-Երեւան չվերթների սկսվելու մասին տեղեկությունը դրական են ընդունել, ասել է, թե չտիրապետելով անհրաժեշտ տեղեկության, չեն կարողացել հասկանալ թե ինչու չվերթները չեղյալ հայտարարվեցին։

Նշենք, որ Երեւան-Վան-Երեւան ուղիղ չվերթը պետք է սկսվեր ապրիլի 3-ից, սակայն թռիչքին օրեր էր մնացել, երբ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը առանց պատճառաբանության սառեցրել է չվերթի իրականացումը։

Չվերթի հայկական կողմի կազմակերպիչ «Նարեկավանք տուր» ընկերության տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե իրենք հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն