Տրանսպորտ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ... 15 Next
Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթի բացումը հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև. Ղազախստանի վարչապետ
28 նոյեմբերի 2013   (0)
Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթի բացումը հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև, իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովը։
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման հարցը պետք է խորապես ուսումնասիրվի և լայնորեն քննարկվի հեռուստաեթերով. փորձագետ
26 նոյեմբերի 2013   (0)
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման հարցը պետք է խորապես ուսումնասիրվի և լայնորեն քննակվի հեռուստաեթերով, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։
Կապանի օդանավակայանը հավանաբար կգործարկվի առաջիկայում. Հանրային խորհուրդ
26 նոյեմբերի 2013   (0)
ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Կապանի օդանավակայանը հավանաբար կգործարկվի առաջիկայում, հայտնեց Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2013թ.–ի հունվար–սեպտեմբերին նվազել է 1.5%–ով. ԱՊՀ վիճակագրական կոմիտե
19 նոյեմբերի 2013   (0)
Հայաստանում 2013թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, բեռնափոխադրումների ծավալը (առանց խողովակաշարային տրանսպորտի) նվազել է 1.5 %–ով' ԱՊՀ երկրների բեռնափոխադրումների 2–տոկոսանոց միջին աճի դեպքում, հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։
Ես տրանսպորտի սակագնի անխուսափելի թանկացման բերող ոչինչ չեմ տեսել. Բաբկեն Պիպոյան
14 նոյեմբերի 2013   (0)
Տրանսպորտի անխուսափելի թանկացման մասին խոսք չի եղել հանձնաժողովում, բոլոր նրանք, ովքեր խոսում են այդ մասին, տրանսպորտային ոլորտը լավ չեն պատկերացնում եւ չգիտեն, թե ինչ է նշանակում պետական քաղաքականություն։
Հայ էքսպեդիտոր. շուրջօրյա «Վերին Լարսի» շնորհիվ բեռնատարները ՀԿԵ-ի համեմատ ավելի մրցունակ են
30 հոկտեմբերի 2013   (0)
Այն բանից հետո, երբ «Վերին Լարս» անցակետն անցել է շուրջօրյա աշխատանքի, Հայաստանից բեռնափոխադրումները ավելի մրցունակ են դարձել երկաթուղային փոխադրումների համեմատ: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ապավեն» ՍՊԸ հայկական էքսպեդիտորական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
«Բաց երկնքում» ասեկոսեներ չեն լինի. հարցազրույց «Էյր Արմենիա»-ի տնօրենի հետ
30 հոկտեմբերի 2013   (0)
«Էյր Արմենիա» ընկերությունը հոկտեմբերի 27-ին բացել է իր առաջին կանոնավոր ուղեւորատար չվերթը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը պատմում է, թե ինչպես է պատկերացնում միջազգային ընկերությունների հետ մրցակցությունը «բաց երկնքի» քաղաքականության ներքո, որն օրերս հաստատել է կառավարությունը:
Ավիացիայի ազատականացումը 1-2% տնտեսական աճի կհանգեցնի. Վահրամ Ավանեսյան
29 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանի օդային փոխադրումների ոլորտի ազատականացումը կառաջացնի 1-2% տնտեսական աճ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ
28 հոկտեմբերի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը:
«Ապահովագրելով արտահանումը` կանխարգելում ենք «քցվածությունը». Արսեն Ղազարյան
23 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը դրական քայլ է համարում Արտահանման ապահովագրական կազմակերպության ստեղծումը:
Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է 1 219,4 հազար տոննա` կրճատվելով 3,1 տոկոսով
15 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է 1 219,4 հազար տոննա' 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 3,1 տոկոսով։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։
«Ուրալյան ավիաուղիները» Վորոնեժ-Երեւան չվերթներ կիրականացնեն
10 հոկտեմբերի 2013   (0)
Ռոսավիացիան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլատրել է պարբերական չվերթներ իրականացնել Վորոնեժից Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Ադրբեջան, Հայաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղություններով, հայտնել են Ռոսավիացիայից:
Հայկական ավիաընկերությունները օդանավ գնելու համար կազատվեն ավելացված արժեքի հարկից
08 հոկտեմբերի 2013   (0)
Հայկական ավիաընկերությունները կարող են հարկային արտոնություն ստանալ' օդանավեր ձեռքբերելիս: ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը ՀՀ կառավարության նիստին ներկայացրել է մի օրինագիծ, որով օդանավ գնելիս ավիաընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Երեւանում իդեալական տրանսպորտը կարելի է կազմակերպել 100 դրամով. ՀԿ ղեկավար
03 հոկտեմբերի 2013   (0)
Կան հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ տրանսպորտի սակագինը կարող է չբարձրանալ, Երեւանում իդեալական տրանսպորտը կարելի է կազմակերպել 100 դրամով։ Այս մասին սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը։
Զվարթնոց օդանավակայանով ուղեւորաշրջանառությունը կրճատվել է
27 սեպտեմբերի 2013   (0)
«Զվարթնոց» օդանավակայանով ուղեւորաշրջանաառությունը 2013 թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 70 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ... 15 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն