Տրանսպորտ

Prev 1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Next
«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ինժեներական կենտրոնի շնորհանդեսը
19 փետրվարի 2013   (0) |
Փետրվարի 15–ին «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»–ի Հայաստանյան ներկայացուցչությունում Ռուս–հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ԲԲԸ ինժեներական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը։
Zawya. Հայաստանի տնտեսական մեծ թռիչքը
15 փետրվարի 2013   (0)
Դուբայական «Rasia FZE» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ երկաթուղային-ավտոմոբիլային միջանցքի կառուցման համար, որը Սեւ ծովի նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի նավահանգիստների հետ:
Տրոլեյբուսներն անհեռանկարային են. տրանսպորտի եւ կապի նախարարություն
15 փետրվարի 2013   (0)
Երեւանում տրոլեյբուսային նոր երթուղիների բացումն անհեռանկարային է: Այդ մասին նշված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
Որքա՞ն ավտոմեքենա է ներկրվել Հայաստան
12 փետրվարի 2013   (0)
2012 թ. Հայաստան է ներկրվել 34,7 հազ. ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: 2011 թ. համեմատ ավել է ներկրվել մոտ 5,4 հազ. ավտոմեքենա կամ 18%-ով ավելի: Ավտոմեքենաների ներկրման քանակը 2012 թ. գրեթե հավասարվել է 2007 թ. ցուցանիշին եւ զիջում է միայն 2008 թ. ռեկորդային 41,9 հազ. ցուցանիշին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի պարզաբանումը վարորդների աշխատավարձերի վերաբերյալ
09 փետրվարի 2013   (0)
Փետրվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պարզաբանել է վերջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվող հասարակական տրանսպորտի վարորդների աշխատավարձերի ձևավորման սկզբունքը:
Գնացքների երթևեկության անվտանգության ապահովումը ՀԿԵ–ի առանցքային խնդիրն է. Ռեբեց
06 փետրվարի 2013   (0)
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում փետրվարի 5-ին կայացած «Երթևեկության անվտանգությունը. շեշտը՝ որակի վրա» գիտատեխնիկական խորհրդի ընթացքում քննարկվեցին երկաթուղու անվտանգության հարցերը:
Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում. էներգետիկայի նախարար
05 փետրվարի 2013   (0) |
Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ-ում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Փորձագետ. Իրան-Հայաստան երկաթուղին շահավետ կդառնա ավելի քան 3,5 մլն տոննա բեռնավորման դեպքում
31 հունվարի 2013   (0)
Իրան-Հայաստան երկաթուղով բեռնափոխադրումների ներկայիս տարիֆների դեպքում երկաթուղին շահավետ կդառնա ավելի քան 3,5 մլն տոննա բեռնատարողության դեպքում: Նման եզրակացության կարելի է հանգել' վերլուծելով ապագա երկաթուղու ակնկալվող արժեքը:
Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը
30 հունվարի 2013   (0)
Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:
Հայաստանյան թռիչքային մակարդակի ճանաչվածությունն արդարացի է. Իսաբել Մաեստրե
27 հունվարի 2013   (0)
Հայաստանյան ավիացիոն անվտանգությունն ու օրենսդրությունը մի քայլ առաջ են գնացել և մոտեցել ԵՄ չափանիշներին: 2011-ին մեկնարկած և այսօր ավարտվող ԵՄ ավիացիոն անվտանգության Թվինինգ ծրագրի արդյունքներն ամփոփում են ոլորտի մասնագետները:
Փետրվարից գնացքների վագոններում կգործի WiFi
26 հունվարի 2013   (0)
Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորների համար տարին անակնկալով է սկսվում: Եթե պատրաստվում եք 3 ժամից ավելի անցկացնել ճանապարհին, ապա ժամանակի մասին անհանգստանալ պետք չէ: Հավանաբար արդեն փետրվարից' երկաթուղու վագոններում կհայտնվի WiFi, նաեւ հեռուստացույց: Մի քանի օրով փորձարկված ծրագիրը հաջողություն արձանագրեց 2012-ին, 2013-ին երկաթուղու տնօրինությունը որոշեց անցնել գործի:
Երեւանում ուղեւորատար տրանսպորտի երկրորդ հանգույցը կհայտնվի
26 հունվարի 2013   (0)
Երեւանում ուղեւորատար տրանսպորտի երկրորդ հանգույցը կհայտնվի: Հունվարի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցություններ են տարվել քաղաքի հյուսիսային մասի «Ալմաստ» կառամատույցում ավտոտրանսպորտի կանգառի վերաբերյալ:
2012թ. ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումներից ստացված եկամուտը 18%-ով աճել է
25 հունվարի 2013   (0)
2011թ. համեմատ 2012թ. ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումներից ստացված եկամուտը 18%-ով աճել է: Այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Հայաստանում մտադիր են վերականգնել փոքր ավիացիան. գույքագրվել են երկրի հարավում չգործող օդանավակայանները
24 հունվարի 2013   (0)
Հայաստանում իրականացվել է երկրի հարավի օդանավակայանների գույքագրում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը: Նրա խոսքով' վերջերս մարզում էր ՔԱԳՎ պատվիրակությունը' վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ղեկավարությամբ:
Հայաստան-Իրան երկաթուղին կկառուցի ԱՄԷ-ում գրանցված ընկերությունը
19 հունվարի 2013   (0)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հունվարի 18-ին հայտարարություն է տարածել «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին:
Prev 1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն