Տրանսպորտ

Prev 1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Next
«Զվարթնոցը» հայտարարում է այլ ավիաընկերությունների չվերթների ավելացման մասին
03 ապրիլի 2013   (0)
Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, Չեխական ավիաուղիներ' 7 չվերթ, Ալիտալիան' 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը' շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
«ՀԿԵ» ընկերության պատվիրակությունը մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների միջազգային երկաթուղային կոնֆերանսին
20 մարտի 2013   (0)
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների 4-րդ միջազգային երկաթուղային կոնֆերանսի աշխատանքներին:
ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդես
15 մարտի 2013   (0) |
Մարտի 14–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայացավ ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդեսը։ Մասնակցում էին երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։
ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ
13 մարտի 2013   (0)
Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին և մամուլի ասուլիսին («Շիլաչի» հյուրանոցի առաջին հարկում)։
Հայաստանը կանցնի «բաց երկնքի» քաղաքականության
12 մարտի 2013   (0)
2013-25 թվականներին Հայաստանը պետք է անցնի «բաց երկնքի» քաղաքականության: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» (նախագիծ):
ՀԿԵ-ն և Մեղրաձոր գոլդը համագործակցության նոր եզրեր են փնտրում
12 մարտի 2013   (0)
ՀԿԵ ՓԲԸ ներկայացուցիչներ՝ Ֆիրմային տրանսպորտային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Եփրեմյանը, տնօրենի տեղակալ Վլադիմիր Լյոգկիյը և մարկեթինգի, վերլուծության և սակագնային քաղաքականության բաժնի պետ Սվետլանա Մոսոյանը այցելեցին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր գոլդ» ընկերության հանքը՝ հանքարդյունաբերական գործընթացին և բեռնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Ռուսական գնացքները կհամալրվեն duty free խանութներով
11 մարտի 2013   (0)
Շուտով ռուսական գնացքներում հնարավոր է հայտնվեն մաքսազերծ առևտրի կենտրոնները (duty free)։ Դրանց միջոցով որոշել են վաստակել Դաշնային ուղևորատար ընկերությունում, տեղեկացնում է «РБК daily» թերթը։
ՀԿԵ–ի տնօրենն ամփոփել է ընկերության աշխատանքի փետրվարի արդյունքները
08 մարտի 2013   (0)
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մարտի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է ընկերության աշխատանքի արդյունքները փետրվարին, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Մի քանի եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Երեւան
07 մարտի 2013   (0)
Եվրոպական 3 ավիաընկերություններ 2012 թ. դադարեցրել են դեպի Երեւան չվերթները: Այդ մասին ասաց Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:
Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը հունվարին աճել է 0.6%–ով` գերազանցելով 18.6 միլիոնը
05 մարտի 2013   (0)
Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 տոկոսով' գերազանցելով 18.6 միլիոնը, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթն ապրիլի 3-ին է
02 մարտի 2013   (0)
Մի քանի տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո սկսվում է Երեւան-Վան ուղիղ չվերթը, որի առաջին չվերթը կլինի ապրիլի 3-ին։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Նարեկավանք տուր» ընկերությունից, ապրիլի 3-ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթներ Երեւանից Վան եւ հակառակ ուղղությամբ։
«Վերին լարսի» անցակետն անցել է ամառային աշխատանքային ռեժիմի
01 մարտի 2013   (0)
Ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետի աշխատանքային ժամերը մարտի 1-ից կերկարացվեն օրական 4 ժամով' կապված աշխատանքի գարնանային-ամառային ռեժիմի անցման հետ: Այս մասին հայտնել են ՌԴ Հյուսիսային Օսիայի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Փոխվել են Հայաստանի եւ Վրաստանի միջև գործող կոնտեյներային գնացքի սակագները
28 փետրվարի 2013   (0)
2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար եւ հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից:
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային <br />
միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
22 փետրվարի 2013   (0) |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման վրա Արտաշատ-Երևան, Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհահատվածի եռաչափ մոդելավորումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն 2013 թվականի հունվարին փոխադրել է ավելի քան 201 հազ. տոննա բեռ
22 փետրվարի 2013   (0)
2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ, ինչը 4,8%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվարին կազմել է 27,5 հազար տոննա, ինչը 32,2% գերազանցում է նախատեսված ցուցանիշը:
Prev 1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն