01 հոկտեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տրանսպորտի կանգառներում այլ մեքենաների կայանման 20 դեպք:
27 սեպտեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ:
20 օգոստոսի 2014
(0)
Օգոստոսի 11-ից մեկնարկած ևս 35 կայանատեղերի կահավորումից, համապատասխան նշաններ տեղադրելուց և գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:
13 օգոստոսի 2014
(0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով և Երևանի ավագանու հունիսի 24 -ի համապատասխան որոշման պահանջների հիման վրա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածքներ:
13 օգոստոսի 2014
(0)
Այդ փողոցներն են. Կենտրոն վարչական շրջանի Գր. Լուսավորիչ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցները, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան և Արզումանյան փողոցները, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների, Մուրացանի, Մահարու, Աթոյան, Բելինսկու և Կուստոյի փողոցները ...
11 օգոստոսի 2014
(0)
Հայաստանում օգոստոսի 6-ից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր:
Ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ:
22 հուլիսի 2014
(0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կամակերպելու նպատակով ՃՈ և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել:
09 հուլիսի 2014
(0)
ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը 150 միլիոն ամերիկյան դոլարի ծավալով ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար, հաղորդում է ԶԵԱԲ-ի մամուլի ծառայությունը:
07 հուլիսի 2014
(0)
Ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղ գյուղից մինչև Դիլիջանի թունել հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 1–ը' նորոգման աշխատանքների կապակցությամբ։
25 հունիսի 2014
(0)
Երևանի ավագանին հունիսի 24-ին նախ արտահերթ նիստում, հիմք ընդունելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությանները, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
16 հունիսի 2014
(0)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:
11 հունիսի 2014
(0)
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, աճ 1,7%–ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Ընդ որում, դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 0,1 տոկոսով' նախորդ ամսվա համեմատ։
10 հունիսի 2014
(0)
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն ավարտված են: Այժմ ընթացքի մեջ են գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:
29 մայիսի 2014
(0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհին հարակից տարածքների կանաչապատման մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ այստեղ ավարտվել են ճմապատման, ծառատունկի և ծաղկապատման աշխատանքները:
18 ապրիլի 2014
(0)
ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը (առանց խողովակաշարային տրանսպորտի) 2014թ.–ի հունվար–փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 20.2%–ով, հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն։