Տրանսպորտ

Prev 1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելացել է 3,2%-ով. ԱՊՀ երկրներում միջին աճը 7,2% է
11 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը (ներառյալ խողովակաշարերը) 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,2 տոկոսով, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում աճը 7,2% է կազմել, հրապարակված է ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի կայքում:
Alitalia ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Հայաստան
09 նոյեմբերի 2012   (0)
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը' «Ալիտալիան», սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Փոթի նավահանգստում գործադուլի պատճառով հայկական բեռներ են կուտակվել
08 նոյեմբերի 2012   (1)
Փոթիի նավահանգստում գործադուլի պատճառով Հայաստանի համար նախատեսված մոտ 300 բեռնարկղ կա, որոնց քանակը ավելացման միտումներ ունի: Խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորում սպասվում է երկու օր հետո:
2013 թ. պետբյուջեի եկամուտների ընդհանուր գումարը կկազմի 1տրիլիոն 31 մլրդ դրամ
07 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը:
Ադրբեջանում հիստերիա է սկսվում Հայաստանի և ՌԴ-ի միջև երկաթգծային հաղորդակցության վերաբացման հեռանկարի կապակցությամբ
07 նոյեմբերի 2012   (0)
Ադրբեջանական հանրությունում իսկական հիստերիա է սկսվում վրացական կողմի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի մտադրություն կա վերաբացել Ռուսաստանի հետ երկաթգծային հաղորդակցությունը:
Շքեղության հարկն իրեն չի արդարացնում. Արմեն Ալավերդյան
07 նոյեմբերի 2012   (1)
2012 թ. 6 ամիսների արդյունքներով շքեղության հարկից մուտքերը չեն արդարացրել ակնկալիքները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Հայաստանում քննարկում են վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման հարցերը
06 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 5-ին Ծաղկաձորում մեկնարկել է վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը նվիրված խորհրդակցության մասնակիցների աշխատանքը, որը կշարունակվի մինչ նոյեմբերի 7-ը:
11 տարում գրեթե 237 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան
05 նոյեմբերի 2012   (0)
2001- 2011թթ. ընթացքում Հայաստան 236,8 հազ. ավտոմեքենա է ներկրվել: Այժմ մեր երեք միլիոն բնակչությամբ քաղաքում շուրջ կես միլիոն ավտոմեքենա կա:
Չինաստանը գնում է աշխարհի ամենածանրաբեռնված «Հիթրոու» օդանավակայանը
04 նոյեմբերի 2012   (0)
Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը (China Investment Corporation) ձեռք է բերել բրիտանական Heathrow Airport Holdings ընկերության բաժնետոմսերի 10%-ը։ Այս գործարքի ընդհանուր գումարը կազմում է 540 մլն եվրո, հայտնում է Euromag-ը։
Վրաստանը նախատեսում է վերականգնել Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
04 նոյեմբերի 2012   (0)
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում, հայտնեց Վրաստանի վերաինտեգրացիայի հարցերով նոր պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՀԿԵ. Փոթիի նավահանգստի աշխատողների կողմից հայտարարված գործադուլն առայժմ ոչ մի կերպ չի անդրադարձել դեպի Հայաստան բեռնափոխադրումների վրա
03 նոյեմբերի 2012   (0)
Փոթիի նավահանգստի աշխատողների կողմից հայտարարված գործադուլն առայժմ ոչ մի կերպ չի անդրադարձել դեպի Հայաստան երկաթողային բեռնափոխադրումների վրա: Այս մաիսն ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Տարեկան մոտ 20 հազար տրանսպորտային միջոց է ներկրվում Հայաստան. Ոստիկանություն
30 հոկտեմբերի 2012   (0)
Տարեկան մոտ 20 հազար միավոր տրանսպորտային միջոց է ներկրվում Հայաստան. ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։ Նրա խոսքերով՝ երկրի, մասնավորապես, Երևանի, տրանսպորտային պարկի մշտական համալրումը մեծացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը:
Prev 1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն