Zawya. Հայաստանի տնտեսական մեծ թռիչքը

Zawya. Հայաստանի տնտեսական մեծ թռիչքըNEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Zawya լրատվական գործակալության հոդվածը' Հայաստանի տնտեսության մասին.

Դուբայական «Rasia FZE» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ երկաթուղային-ավտոմոբիլային միջանցքի կառուցման համար, որը Սեւ ծովի նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի նավահանգիստների հետ:

Երեք մլրդ դոլար արժողությամբ տրանսպորտային նախագիծը կարեւոր նախաձեռնություն է, որն ընդգծում է տնտեսության հեռանկարները, որնք հաճախ մնում էին մեծ եւ հարուստ երկրների' Ղազախստանի եւ Ադրբեջանի ստվերում:

Չնայած իր ոչ մեծ չափերին, Հայաստանը չի կռանում: Համարվելով Կենտրոնական Ասիայի ամենաշուկայական տնտեսությունը' երկիրը ժողովրդավարության հանգրավան է դարձել դիկտատորական եւ մեկուսացած ռեժիմների շրջապատում:

Հայերը կարող են պարգեւատրել իրենց երկրի նախագահին տնտեսական ձեռքբերումների համար: Անցած տարի Հայաստանի տնտեսությունն արձանագրել է հուսալի' 6,2% աճ, այն բանից հետո, երբ լրջորեն տուժել էր համաշխարհային ճգնաժամից:

«Տնտեսական անորոշության պատճառով ռիսկերը մնում են: Տնտեսության զարգացման հետանկարները մեծապես կախված են եվրագոտում իրադարձությունների զարգացումից, որոնք կարող են Հայաստանին փոխանցվել առեւտրային, բանկային եւ ուղիղ ներդրումների միջոցով, ինչպես նաեւ պարենամթերքի եւ մետաղների գներով: Նայելով առաջ' Հայաստանը կարող է օգուտ քաղել ինտեգրացիայի համընդգրկուն շրջանակից' ԵՄ լիակտար անդամակցության կամ անդամակցող պետության կարգավիճակի ճանապարհով»,-ասվում է Համաշխարհյին բանկի զեկույցում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն էլ նշում է, որ 2013թ-ին Հայաստանի իշխանությունների առջեւ երեք կարեւոր խնդիր կա: Դրանց թվում է գործարար մթնոլորտում «ճեղքման» ապահովման խնդիրը: Զարգացող տնտեսությամբ երկրները հաճախ բազմաթիվ դրական միջոցառումներ են ձեռնարկում, միայն որպեսզի ետ քաշվեն եւ չիրականացնեն այդ քաղաքականությունը:

Երկրոդը' կառավարությունը պետք է բարելավի ներքին եւ միջազգային առեւտուրը, ինչը ներառում է ենթակառուցվածքների բարելավում եւ զարգացում: Տրանսպորտային 3 մլրդ դոլարանոց նախագիծը ինչ- որ առումով բարելավում է երկրի տրանսպորտային ցանցը:

Վերջապես, կառավարությունը պետք է աջակցի կապիտալի շուկայի զարգացմանը: «Դեդոլարիզացիայի հավակնոտ օրակարգը պետք է աջակցություն ստանա դրամավարակային քաղաքականության համապատասխան առաջընթացքով: Սպասվող կենսաթոշակային բարեփոխումներն էլ պետք է ռազմավարական հնարավորություն դառնան պետական արժեթղթերի, բանկային ավանադների, արժետոմսերի ներքին շուկայի զարգացման համար'ակտիվ ինստիտուցիոնալ ներդրումային բազայի միջոցով, որը երկարատեւ ներդրումների համար կայուն պահանջարկ կապահովի»,-խորհուրդ է տալիս ՎԶԵԲ-ը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն