Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հունվարի 18-ին հայտարարություն է տարածել «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին: 3 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրն իրականացնելու է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը, որն ամենայն հավանականությամբ ռուս-չինական-հայկական կոնսորցիում է:
«Չինաստանը եւ Ռուսաստանը համագործակցելու են Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում, որը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի էական պակասող օղակներից մեկն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանագրերի գործունեության ժամկետը 30 տարի է շինարարության ավարտից հետո։ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի իրագործելիության ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա հետագայում նախատեսվում է կոնսորցիումի եղանակով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրականացնել շինարարական աշխատանքները եւ հետագա շահագործումը
«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր՝ միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ։ Նախագծերի իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ «Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու կողմից։ Աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին, եւ պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։
Այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ստորագրվեց Հայաստանի արագընթաց ճանապարհի եւ Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջեւ, որով կողմերը պարտավորվում են համագործակցել նշված նախագծերի իրականացման հարցում։
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться