Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում. էներգետիկայի նախարար

Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում. էներգետիկայի նախարար
Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ-ում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Բանակցությունների ավարտից հետո մենք վերջնականապես կհայտարարենք գինը։ Մենք գազի լավագույն գինը կունենանք»,– ասաց Մովսիսյանը։

Միաժամանակ նա հերքեց այն պնդումները, որ բանակցություններն ավարտված են, և գազի գինը չեն հայտնում նախագահական ընտրությունների պատճառով։

Ավելի վաղ հայկական թերթերը գրում էին, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 2013թ.–ի ապրիլի 1–ից կաճի' 1000 խորանարդ մետրի դիմաց մինչև 240 դոլար' գործող 180 դոլարի փոխարեն։ Ըստ ԶԼՄ–ների տվյալների' համապատասխան համաձայնագիրն իբրև արդեն պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի ՀՀ նախագահական ընտրություններից հետո, որը տեղի կուեննա փետրվարի 18–ին։

Ներկա պահին Հայաստանը «Գազպրոմից» 1000 խորանարդ մետր գազ է գնում 180 դոլարի դիմաց, սպառողների համար նախատեսված սակագինը կազմում է 132 դրամ/խմ։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Վիդեոյի աղբյուրը՝ mir24.tv


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն