Հարկային-մաքսային

Հայաստանից ոչխարների արտահանումը կրկնակի նվազել է
12 փետրվարի 2013   (0)
Հայաստանից 2012 թ. արտահանվել է մոտ 61 հազ. գլուխ ոչխար, նախորդ տարվա 115 հազ.-ի համեմատ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:
Ատամնաբույժների համար ամսական 80 հազ. դրամը ցածր հարկ է. Տիգրան Սարգսյան
08 փետրվարի 2013   (0)
Ատամնաբույժների համար ամսական 80 հազ. դրամը ցածր է՝ այլ ոլորտների վճարած հարկերի համեմատ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը
07 փետրվարի 2013   (0)
2012 թվականին հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը («Ղ-Տելեկոմ») պետական բյուջե է փոխանցել 21,672,938,130 ՀՀ դրամ (21,7 մլրդ ՀՀ դրամ)' 2012թ.-ի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով երրորդ տողը:
Ռուսաստանի և Հայաստանի հարկային համաձայնագրում կատարված փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել
03 փետրվարի 2013   (0)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև' եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի արձանագրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Խոշոր ընկերությունների հաշվետվությունները պետք է մի տեղ հավաքվեն. Տիգրան Սարգսյան
31 հունվարի 2013   (0)
Հայաստանում երեք տարի առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ խոշոր ընկերությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել եւ հրապարակային հաշվետվությոն տալ ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրապետության խոշորագույն հարկատուն է
31 հունվարի 2013   (0)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 31.6 մլրդ դրամ վճարած հարկերի ծավալով հանդիսանում է 2012 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:
Հայաստանում 2013 թվականին չորսից վեց տարածքային հարկային տեսչություններ կվերակազմավորվեն
28 հունվարի 2013   (0)
Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013 թվականի ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հարկային նոր փաթեթը կոմպրոմիս է բիզնեսի եւ կառավարության միջեւ. Տիգրան Դաթյան
25 հունվարի 2013   (0)
2013 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային փաթեթը ծավալուն փաստաթուղթ է, բայց իր մեջ էական փոփոխություններ չի պարունակում: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Անշարժ գույքի շուկան կմտնի ստվերի դաշտ. բաց նամակ Սերժ Սարգսյանին
23 հունվարի 2013   (0)
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաեւ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:
ՏՄՊՊՀ-ն հերթական խախտումներն է հայտնաբերել պետգնումների ոլորտում
22 հունվարի 2013   (0)
Պետական գնումների ոլորտում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին:
Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ հարկային համաձայնագրերը
20 հունվարի 2013   (0)
Պետդուման ուրբաթ վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի արձանագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հարկային փոփոխությունները չեն նպաստում ՏՏ ոլորտի զարգացմանը. Կարեն Վարդանյան
18 հունվարի 2013   (0)
Հարկային օրենսդրության վերջին փոփոխություններում բավականաչափ կետեր կան, որոնք չեն նպաստում ՏՏ ոլորտի զարգացմանը: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կառավարությունն աջակցում է տեքստիլ արդյունաբերության զարգացմանը երկրում
16 հունվարի 2013   (0)
Կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշում է կայացրել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015թ. ապրիլի 30-ը թույլատրելու մասին:
Ռուսաստան արտահանված հայկական խաղողի մեջ վնասակար հարուցիչ է հայտնաբերվել. Վերահսկիչ պալատ
10 հունվարի 2013   (0)
2011թ. դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան խաղող արտահանող 15 ավտոմեքենա, ունենալով բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը, հատել են Վերին Լարսի սահմանային անցակետը, որոնցից 8-ը ուղեւորվել է Մոսկվա, իսկ 7-ը' Ռյազան:
Թուրքական կոշիկը շրջանցում է հայկական մաքսատունը
08 հունվարի 2013   (0)
Հայաստանի կոշիկի շուկաներում վաճառողները հաճախ են հավաստիացնում, որ տեղական արտադրության կոշիկ են վաճառում, այնինչ կոշիկի վրայի տառերը բոլորովին հայկական չեն:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն