Հարկային նոր փաթեթը կոմպրոմիս է բիզնեսի եւ կառավարության միջեւ. Տիգրան Դաթյան

Հարկային նոր փաթեթը կոմպրոմիս է բիզնեսի եւ կառավարության միջեւ. Տիգրան Դաթյան
2013 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային փաթեթը ծավալուն փաստաթուղթ է, բայց իր մեջ էական փոփոխություններ չի պարունակում: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ հարկային փաթեթը, որից ներկայում դժգոհություններ ունեն մի շարք ոլորտների (ատամնաբուժարաններ, անշարժ գույք) ներկայացուցիչներ, ամիսներ շարունակ քննարկվել է տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ բիզնեսի հետ: «Քննարկման արդյունքում սկզբնական տարբերակը էապես փոփոխվեց՝ բիզնեսի պահանջներից ելնելով: Ցանկացած հարկային միջոց պետք է լրացնի պետական բյուջեն, ուստի պետք է փնտրել կոմպրոմիս, թչ թե իդեալական լուծում»,- ասաց Տ. Դավթյանը:

Նրա ներկայացմամբ՝ շրջանառության հարկի ներդրումը էականորեն հեշտացրեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության կյանքը: «Իհարկե՝ որեւէ կոմպոնենտ կարող է այս կամ այն ոլորտի համար լինել ոչ ցանկալի, սակայն փորձել ենք պաշտպանել շահերի հավասարակշռվածությունը: Որոշ տեղերում կա խստացում, որոշ տեղերում՝ մեղմացում: Այս փաթեթը ընդհանուր առմամբ դրական էր, հարկային օրենսդրությունը բարելավվեց»,- ասաց Տ. Դավթյանը: Նա նաեւ չբացառեց, որ փաթեթում որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, սակայն ներկա պահին նման հարց չի քննարկվում:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն