Հարկային փոփոխությունները չեն նպաստում ՏՏ ոլորտի զարգացմանը. Կարեն Վարդանյան

18 հունվարի 2013 | Հարկային-մաքսային | Цитата

Հարկային փոփոխությունները չեն նպաստում ՏՏ ոլորտի զարգացմանը. Կարեն ՎարդանյանՀարկային օրենսդրության վերջին փոփոխություններում բավականաչափ կետեր կան, որոնք չեն նպաստում ՏՏ ոլորտի զարգացմանը: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մասնավորապես խոսքը բարձր աշխատավարձերի վրա լրացուցիչ եկամտահարկի մասին է: Ըստ Կ. Վարդանյանի՝ հատկապես օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններում դա խնդիրներ է հարուցում, քանի որ ստիպված են գլխադասային ընկերությունից լրացուցիչ գումարներ խնդրել՝ աշխատավարձերը չպակասեցնելու համար:

ՏՏ ոլորտի համար, ըստ Կ. Վարդանյանի, խնդրահարույց է նաեւ 20% շահութահարկը: Դրա պատճառով օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները ձեռնպահ են մնում շահույթները Հայաստան բերելուց, պահում են այն երկրում, որտեղ չի հարկվում: Ըստ Կ. Վարդանյանի՝ հարկային օրենսդրությունը պետք է «տյունինգել» ՏՏ ոլորտին, որպեսզի ընկերություններն իրենց մարկետինգային քաղաքականությունը կենտրոնացնեն Հայաստանում:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն