Հայաստանի կոշիկի շուկաներում վաճառողները հաճախ են հավաստիացնում, որ տեղական արտադրության կոշիկ են վաճառում, այնինչ կոշիկի վրայի տառերը բոլորովին հայկական չեն:
Հետաքրքրասերները կարող են անցնել Երեւանի կոշիկի խանութներով, պարզելու համար, թե որքան է կազմում հայկական կոշիկի տեսակարար կշիռը վաճառքի հանված կոշիկների շարքում: Դրանից հետո հիասթափվածներին կարելի է «մխիթարել» արդեն հայտնի պատճառաբանություններով, թե տեղական արտադրությունը չի դիմանում մրցակցությանը, Չինաստանում աշխատուժը գրեթե ձրի է, Թուրքիայում մի փոքր է թանկ:
Երբ որեւէ մեկը տեղական արտադրության մահախոսականն է կարդում, ունկնդիրները տխուր կախում են գլուխները ու հետո դժվար թե որեւէ մեկը ստուգի այդ խոսքերի ճշմարտացիությունը: Այնինչ, օրինակ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը 2012-ի երկրորդ կիսամյակում կազմում է 415 դոլար: Այս տարվա օգոստոսին թուրքական Գազիանթեփում տեքստիլագործները դուրս էին եկել գործադուլի՝ պահանջելով իրենց աշխատավարձը դարձնել 1000 լիր (560 դոլար): Հայաստանում այդ ոլորտում աշխատավարձը կազմում է 60-70 հազար դրամ: Այսինքն, ամենալավատեսական հաշվարկներով, դա կրկնակի անգամ քիչ է Թուրքիայում աշխատավարձերի ցուցանիշից:
Սրան ավելացնենք, որ նաեւ թուրքական, առավել եւս չինական ապրանքների ինքնարժեքին ավելանում են նաեւ տրանսպորտային ծախսերը, բայց նույն որակի տեղական եւ ներկրված կոշիկի գները նույնն են:
Հայաստանյան կոշիկ արտադրողները պնդում են, որ ներկրվող կոշիկը հրաշքով թռչում է մաքսատան վրայով եւ վայրէջք կատարում խանութներում՝ զույգը 2-3 հազար դրամով: Կոշիկ արտադրողներն այդպես էլ չեն հասկանում, թե ինչպես կարէլի է տեղավորվել այդ գնի մեջ:
Թեեւ ֆորմալ առումով Հայաստանում աշխատավերձերը ցածր են, քան Թուրքիայում ու Չինաստանում, սակայն այդ երկրներում էլ աշխատավարձերը հաճախ ցածր են նվազագույնից: Մնում է միայն պարզել, թե մեր ներկրողներն այնտեղ ումից են գնում կոշիկն ու հագուստը: Հայաստանի կառավարությունը պետք է պարտադրի, որպեսզի ներկրողը ստուգի իր մատակարարին, իսկ ցանկության դեպքում կարելի է նաեւ պետական փորձագետների խումբ ուղարկել:
Չինաստանի հետ նման պայմանավորվածության կարելի է հասնել երկկողմ մակարդակով, իսկ Թուրքիայի դեպքում կարելի է փորձել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հնարավորությունները:
Հայ-թուրքական առեւտրի փաստաթղթավորման խնդիրն անհանգստացնում է դեռ վաղում (ընդ որում երկու կողմերին), բայց դեռեւս անհայտ է, թե ինչ ջանքեր այդ ուղղությամբ կգործադրի ՍԾՏՀ-ն:
Շատ ավելի հեշտ է զբաղվել անվնաս առաջադեմ թեմաներով՝ Սեւ ծովի շուրջ էլեկտրահաղորդման գծի եւ օղակաձեւ ճանապարհի կառուցման վերաբերյալ:
Արամ Գարեգինյան, աղբյուրը՝ news.am
Արամ Գարեգինյան
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться