Կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշում է կայացրել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015թ. ապրիլի 30-ը թույլատրելու մասին:
Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունն արդյունավետ է իրականացնում իր ներդրումային ծրագիրը, նոր աշխատատեղեր են ստեղծվել Շիրակում, մտադրություն կա ընդլայնելու Գեղարքունիքում գործող արտադրությունը: Գերմանական «Եվրոդրես» ընկերության հետ պայմանագրի հիման վրա, ընկերությունը կարի ծառայություններ է տրամադրում՝ օգտագործելով հատկացվող հումքը: Ընկերությունում աշխատում են հիմնականում կանայք: Միայն 2012թ. հունվար-նոյեմբերին «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն արդեն արտադրել է 220 000 նմուշ հագուստ՝ վերնազգեստ և մանկական հագուստ:
Աղբյուրը՝ www.panarmenian.net
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться