13 սեպտեմբերի 2013
(0)
Հաշվի առնելով Հայաստանի դիրքը՝ Հայաստանն ու Մաքսային միությունը կարող են համագործակցվել այնպես, ինչպես Եվրամիությունն ու Նորվեգիան: Այսինքն՝ Հայաստանը կարող է մասնակցել Մաքսային միության մի շարք համաձայնագրերի՝ առանց մտնելու Մաքսային միություն:
13 սեպտեմբերի 2013
(0)
Սեպտեմբերի 10-ին վրաց-ռուսական սահմանին բացել են նորացված «Կազբեգի» մաքսային անցակետը:
Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ գերատեսչության եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, ինչպես նաեւ կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ եւ դիվանագիտական ներկայացուցիչներ:
12 սեպտեմբերի 2013
(0)
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայաստանցի գործընկերների հետ հոկտեմբերի սկզբին կսկսի խորհրդակցել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողներին է հաղորդել Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
28 օգոստոսի 2013
(0)
Մաքսային միության ստեղծման նպատակն առաջին հերթին Ղազախստանն ու Բելառուսը չէին, այլ հենց Ուկրաինան: Այս մասին օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
26 օգոստոսի 2013
(0)
Հայաստանի կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային եւ մաքսային ծառայությունների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը եւ անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը:
26 օգոստոսի 2013
(0)
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու, ապօրինի վարձատրություն ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
21 օգոստոսի 2013
(0)
Սիրիահայ գործարար Շահեն Չերքեզյանը՝ Հոմս քաղաքի Solar Heaters արեւային ջրատաքացուցիչների գործարանի սեփականատերը, հրաժարվել է բիզնեսը Հայաստան տեղափոխելու մտքից։ Հայաստանում նրա գործընկեր Սուրեն Գրիգորյանը նշել է, որ գործարանի սարքավորումները Սիրիայից Լիբանան են տեղափոխել։
21 օգոստոսի 2013
(0)
2013 թ. առաջին կիսամյակում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ) թողարկել է 13 474 տոննա արտադրանք' 6,7% -ով գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը:
01 օգոստոսի 2013
(0)
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 2013 թ. հունիսին հավաքագրել է 90 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ինչը ռեկորդային ցուցանիշ է: Համեմատության համար՝ նախորդ ամսվա ընթացքում հավաքագրվել էր մոտ 80 մլրդ դրամ, իսկ 2012 թ. հունիսին՝ 60 մլրդ դրամ:
24 հուլիսի 2013
(0)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 25-ի նիստում քննարկելու է «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:
25 հունիսի 2013
(0)
Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը չի կարող Եվրամիության հետ կնքել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որի նախապատրաստական աշխատանքները մտել են ավարտական փուլ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միոությունը Պետական Եկամուտների Կոմիտեի հետ պարբերաբար շարունակում է նոր օրենքների նախագծերի քննարկումները գործարարների ակտիվ մասնակցությամբ։
07 հունիսի 2013
(0)
Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը 2012 թվականին ավելացել են 14 տոկոսով, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը' 2012 թվականի բյուջեի կատարողականին նվիրված մամուլի ասուլիսում։
23 ապրիլի 2013
(0)
ՊԵԿ-ի եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 22-26-ին Երեւանում մեկնարկել է «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» խորագրով երկու հաջորդական միջազգային ուսումնական դասընթացը:
17 ապրիլի 2013
(0)
Ապրիլի 16–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միության տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկման խնդրո առարկան հիմնականում վերաբերում էր հարկային օրենսդրական փոփոխություններին, ներկրման և արտահանման առանձին դժվարություններին, ինչի վերաբերյալ գործարարները արտահայտեցին իրենց նկատառումները, ընդհանրական տեսակետները։