Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում կատարված փոփոխությունները

11 փետրվարի 2015 | Առողջապահություն | Цитата

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երեշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք:

  • 2015թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրվում է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը, որի տարեկան արժեքը 8000 դրամ է: Այսինքն 132000 դրամից 52000 տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, իսկ 72000 դրամը՝ սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերմանը, 

  • 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայությունները կներառեն նաև սոցիալական փաթեթի շահառուի համար առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթը կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը, 

  • ներդրվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասովսահմանված՝ սոցիալական վճար կատարող անձի կողմից սոցիալական փաթեթի գումարները սոցիալական վճարների կատարմանն ուղղելու մեխանիզմը,

  • ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, որը ընդգրկում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները՝ համավճարի սկզբունքով, ինչպես նաև հստակեցվել է առանձին բժշկական ծառայությունների տրամադրման և փոխհատուցման կարգն ու պայմանները,

  • 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթից կօգտվեն նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երիտասարդականմիջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատողները, 

  • 2015թ. հունվարի 1-ից հետո առանց աշխատավարձի պահպանման երեք ամսից ավելի ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում շահառուների սոցիալական փաթեթի գումարները այդ ժամանակահատվածի համար կկասեցվեն:

Աղբյուրը՝ mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն