ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է երկար ժամանակ եւ հիմնական նպատակն է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ բարձրացնել բուժաշխատողների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները:
Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված է ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ: Բուժաշխատողների համար պարտադիր է համարվում մասնագիտական դասընթացների, սեմինարների, սիմպոզիումների մասնակցության միջոցով տեսական գիտելիքների զարգացումը, գիտագործնական միջոցառումների մասնակցության միջոցով գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաեւ ինքնազարգացումը' օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Նշված միջոցառումները կազմակերպվում են բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաեւ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:
Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի եւ դա կապակցվում է ՇՄԶ կրեդիտների պահանջների կատարման հետ:
Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգերում:
Հանձնաժողովը հաստատեց նաեւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:
Աղբյուրը՝ parliament.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться