Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը (China Investment Corporation) ձեռք է բերել բրիտանական Heathrow Airport Holdings ընկերության բաժնետոմսերի 10%-ը։ Այս գործարքի ընդհանուր գումարը կազմում է 540 մլն եվրո, հայտնում է Euromag-ը։
Արդյունքում «Հիթրոու»-ն արդեն 40%-ով պատկանում է ասիական ընկերություններին, և այժմ աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը կղեկավարեն Չինաստանը, Սինգապուրն ու Կատարը։
Բացի Մեծ Բրիտանիայի միջազգային օդանավակայանից, China Investment Corporation -ին են պատկանում նաև Գլասգոյի, Աբերդինի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։
Ի տարբերություն Միացյալ Թագավորության, արևմտյան մի շարք երկրներ չինական ներդրումները գրկաբաց չեն ընդունում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ չինական հիմնադրամների հետ համագործակցությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը։
Աղբյուրը՝ tert.am
Լուսանկարը՝ tert.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться