Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթն ապրիլի 3-ին է

Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթն ապրիլի 3-ին էՄի քանի տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո սկսվում է Երեւան-Վան ուղիղ չվերթը, որի առաջին չվերթը կլինի ապրիլի 3-ին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Նարեկավանք տուր» ընկերությունից, ապրիլի 3-ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթներ Երեւանից Վան եւ հակառակ ուղղությամբ։

Երեւան-Վան-Երեւան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Առաջին ամսվա համար տոմսերը կլինեն 20 տոկոս զեղչով՝ 200 դոլարին համարժեք դրամով։

Լինելու են նաեւ զբոսաշրջային ամբողջական փաթեթներ՝ 3, 4 եւ 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազարից սկսած՝ ներառյալ ավիատոմսեր, սնունդ եւ հյուրանոցներ։

Երեւան-Վան-Երեւան չվերթն իրականացվելու «Նարեկավանք տուր» ընկերության, Վանի «Այանիս» ընկերության եւ  թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով։ Թռիչքի տեւողությունը կլինի 40 րոպե։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն