
Մոտ 5.6 մլրդ դրամ կուղղվի 2015 թվականին Երևանի վթարային չորս շենքերի բնակիչների վերաբնակեցմանը, նոյեմբերի 4-ին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Ըստ նրա' այսօր Երևանում կան 10 հատ չորրորդ աստիճանի վթարային շենքեր, որտեղից նախորդ տարի նոր բնակարան են ստացել 225 ընտանիքներ։
«450 ընտանիքների վերաբնակեցման հարցի լուծմանը Երևանի Աջափնյակ համայնքին կուղղվի 5.6 մլրդ դրամ, որոնցից 4.5 մլրդ դրամը' պետբյուջեի հաշվին, իսկ 1.6 մլրդ դրամը' քաղաքապետարանի միջոցներից»,– ասաց Արեյանը։
Նա նշեց նաև, որ մայրաքաղաքում կան երրորդ աստիճանի վթարայնության բազմաթիվ շենքեր, որոնք անհրաժեշտ է վերականգնել։
Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի' 2015 թվականի պետբյուջեով Երևանի չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցմանը կուղղվի 2 մլրդ դրամ։
Նա միաժամանակ նշեց, որ հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված է չորրորդ աստիճանի 25 վթարային շենք, որոնցից 10–ը' Երևանում, բացի այդ գրանցված է երրորդ աստիճանի վթարայնության ավելի քան 300 շենք։
«Տարվում են խոշոր ծրագրի իրականացման աշխատանքներ, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավման հաշվին թարմացնել մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը և լուծել այդ թվում վթարային շենքերի վերաբնակեցման հետ կապված հարցերը»,– ասաց Սարգսյանը։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться