
Հայկական 519 խոշոր ձեռնարկությունների իրացումից գոյացած հասույթը 2014 թվականի III եռամսյակում, 2013 թվականի III եռամսյակի համեմատ, աճել է 16%–ով' մինչև 932,4 մլրդ դրամ։
Այսպիսի տեղեկություն է հայտնում «2014 թվականի III եռամսյակում խոշոր հարկատուների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների վերլուծությունը», որը հրապարակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կայքում։
Միաժամանակ, III եռամսյակում ներկրված ապրանքների և ծառայությունների ծավալը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10.2 տոկոսով' կազմելով 295.3 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում հայ խոշոր հարկատուների արտահանած արտադրանքի ծավալը կազմել է 122.5 մլրդ դրամ' 2013 թվականի նույն ժամանակահատվածի 124 մլրդ դրամի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում խոշոր հարկատուների վճարած մաքսատուրքերի գումարը կազմել է մոտ 55 մլրդ դրամ։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться