Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցին և նշել, որ այն գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկն է:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախորդ տարվա ցանկում ընդգրկել են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, նախատեսվում է այս տարվանից ներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություննե
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը
Կառավարության նիստում կայացվել է որոշում որով կստեղծվի ազատ տնտեսական գոտի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում` ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հա-յաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի...
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի «11006․ Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման,
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը:
Գործադիրի որոշմամբ, սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով:
Կառավարությունը ընդունել է որոշում, որը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
Կառավարությունը հաստատել է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները: Որոշման ընդունումը այմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ:
2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շահառու հանդիսացող ընդհանուր թվով 5931 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նա-խագծին: