Կառավարության նիստ

Prev 1 ... 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 ... 30 Next
Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը
11 հուլիսի 2024   (0)

Գործադիրի որոշմամբ, սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ նպատակ հետապնդելով կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական դաշտը:

Օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով խրախուսում կտրվի հարկադիր կատարողին
11 հուլիսի 2024   (0)

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Փոփոխություն կկատարվի հանրակրթության պետական չափորոշիչի կետում
11 հուլիսի 2024   (0)

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի n 439-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Կառավարությունը կհատկացնի 2,228,871.1 հազար դրամ 8 մարզում 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11 հուլիսի 2024   (0)

Գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր
04 հուլիսի 2024   (0)

Գործադիրը բավարարել է «Սարանիստ» և «Գրին սոլուշնս» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Նոր հնարավորություններ՝ դեղագործության ոլորտում. պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը
04 հուլիսի 2024   (0)

Գործադիրը հաստատել է Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիրը:

Կկանխվեն սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները
04 հուլիսի 2024   (0)

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել Երևան մի շարք փողոցների նորոգման աշխատանքների համար
04 հուլիսի 2024   (0)

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է «Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և միջին նորոգման աշխատանքներ» միջոցառման բյուջեն ավելացնել 2 մլրդ 500 մլն դրամով:

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը կիրականացվի գործող 9 լողավազանում
04 հուլիսի 2024   (0)

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությունը ապահովելու նպատակով:

Հաստատվել է աղետի գոտու տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը . զոհված անձի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն դրամ
04 հուլիսի 2024   (0)

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Կառավարությունը հաստատել է Լոռիում և Տավուշում աղետից տուժած ընտանիքներին փոխհատուցման կարգը
04 հուլիսի 2024   (0)

Կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը:

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. Ակունք համայնքում վարդերի ջերմոցներ կկառուցվեն
27 հունիսի 2024   (0)

Կառավարությունը բավարարել է «Էնի ֆլաուերս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնություններ
27 հունիսի 2024   (0)

Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում ունենալ գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված և գործուն կարգավորումներ:

Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման համար որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել
27 հունիսի 2024   (0)

«Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում:

Տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար
27 հունիսի 2024   (0)

Գործադիրը հաստատել է Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ

Prev 1 ... 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 ... 30 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն