Կառավարության նիստ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 30 Next
Կկանոնակարգվի կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականությունը համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացը
17 հունվարի 2025   (0)

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող, այդ թվում՝ վարձակալության տրամադրված անշարժ գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացի կանոնակարգման նպատակով։

Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը
16 հունվարի 2025   (0)

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Միջազգային համագործակցություն
09 հունվարի 2025   (0)

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
09 հունվարի 2025   (0)

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն
09 հունվարի 2025   (0)

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը
09 հունվարի 2025   (0)

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը: Փաստաթուղթը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը
19 դեկտեմբերի 2024   (0)

Գործադիրը բավարարել է «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Մեկ միասնական իրավական ակտի միջոցով կսահմանվի նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը
19 դեկտեմբերի 2024   (0)

Հիմնավորման համաձայն՝ դա կնպաստի պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական և բնակարանային պայմանների խնդիրների լուծմանը։

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն ՏՏ ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ
19 դեկտեմբերի 2024   (0)

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ
19 դեկտեմբերի 2024   (0)

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին:

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն
19 դեկտեմբերի 2024   (0)

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում:

Կառավարությունը պետբյուջեից ուբվենցիոն ծրագրերի համար 2024 թ. հատկացրել է 31,8 մլրդ դրամ
19 դեկտեմբերի 2024   (0)

Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ:

Որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի. Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում
19 դեկտեմբերի 2024   (0)

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:

Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կգործի
19 դեկտեմբերի 2024   (0)

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի ստորագրմանը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
12 դեկտեմբերի 2024   (0)

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 30 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն