Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին:
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԵՏՀ Խորհրդի 2023 թ. նոյեմբերի 24-ի որոշմանը համապատասխան՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։
Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ՝ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորելու համար։
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը:
Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով:
Կառավարությունը հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը:
Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 4,618,109,200 դրամ հատկացնել՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման իրականացման համար:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Թվային փոխարկման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին:
Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Գործադիրն ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Գործադիրը հաստատել է դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: