Կառավարության նիստ

Prev 1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ... 30 Next
Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը
27 հունիսի 2024   (0)

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Կապահովվի ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացումը
27 հունիսի 2024   (0)

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել: Ծրագիրը

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով
27 հունիսի 2024   (0)

Այս համատեքստում վարչապետը կրթության կարևոր պայման է համարել երեխայի սոցիալականացման հարցը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դպրոցը երեխայի համար է և այն պետք է կառուցել և կառավարել միայն ու միայն երեխայի համար:

Կապահովվի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը
27 հունիսի 2024   (0)

Գործադիրն ընդունել է որոշում, որվ նախատեսվում է ապահովել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը:

Կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացնի 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը և Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգմանը
27 հունիսի 2024   (0)

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզ գույքով ապահովելուն:

Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. վարչապետ
27 հունիսի 2024   (0)

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։

Գործադիրը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար
20 հունիսի 2024   (0)

2020 թ. ընդունված Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թթ. ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր այն շարունակել:

Կսահմանվեն սկուտերների, սքեյթբորդների և անհատական տեղաշարժման այլ միջոցների երթևեկության կանոնները
20 հունիսի 2024   (0)

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել՝ դասական աճուրդով
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը,

Միջազգային համագործակցություն. կազատականացվի մուտքն իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը:

Հայաստանում ամպային լուծումների քաղաքականության ներդրումը կնպաստի տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանն ու առաջխաղացմանը
14 հունիսի 2024   (0)

Գործադիրն ընդունել է «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ամպային լուծումների քաղաքականության ներդրման իրավական հիմքերի ստեղծման նպատակով սահմանվել են գործողություններ և դրանց կատարման ժամկետները:

6 ամսով կարգելվի ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը Հայաստանից
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունն իր այսօրվա նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց:

Կբարելավվի ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքների իրականացումը, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակը
06 հունիսի 2024   (0)

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքները ժամանակակից մակարդակով ապահովելու նպատակով Chainalysis Reactor ծրագրային համակարգի ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի թույլտվության փաստաթղթեր համակարգի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը
06 հունիսի 2024   (0)

Գործադիրը սահմանել է Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը:

Prev 1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ... 30 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն