Միջազգային համագործակցություն

Prev 1 ... 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 ... 69 Next
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
10 սեպտեմբերի 2014   (0)
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները և նշել, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր:
ՀԲ–ն Հայաստանին 122.67 մլն դոլար կհատկացնի երեք ծրագրերի ֆինանսավորման համար
22 օգոստոսի 2014   (0)
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին օգոստոսի 6-ին ստորագրել են 122.67 մլն դոլար ընդհանուր գումարի երեք ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր։
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ
30 հուլիսի 2014   (0)
Կենիչիրո Սասամեն վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և օժանդակել երկու մայրաքաղաքների միջև կապերի հաստատմանն ու խորացմանը, նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանատան բացումից հետո այդ ուղղությամբ աշխատանքներն առավել ակտիվ կլինեն ու կտեղափոխվեն գործնական փուլ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ
30 հուլիսի 2014   (0)
Առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ' արդյունավետ:
Հայաստանն առանց տուրքի գազ, նավթ և ալմաստ կստանա Ռուսաստանից
11 հուլիսի 2014   (0)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստ մատակարարելու ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվություն հրապարակող կայքում:
Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում
26 հունիսի 2014   (0)
Հունիսի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը՝ «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները» թեմայով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ
19 հունիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
KfW–ն մտադիր է Հայաստանում 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր իրականացնել
11 հունիսի 2014   (0)
KfW գերմանական բանկը մտադիր է Հայաստանում 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր իրականացնել։ Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին տեղեկացրել է KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մաքսային Միություն՝ Հայաստան–համագործակցություն»  ֆորում
09 հունիսի 2014   (0) |
Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։
Հայ–չիլլիական գործարար հանդիպում
04 հունիսի 2014   (0) |
Հունիսի 3–ին մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայ–չիլիական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը։
Հայ–եգիպտական կապեր
03 հունիսի 2014   (0) |
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ հունիսի 2-ին կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։
Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր
31 մայիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 29-ին հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երևանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն:
Հանդիպում կանադական ներդրողների հետ
23 մայիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է կանադական «Ալաթթա էներջի գրուպ» կազմակերպության, ինչպես նաև «Տետրատեկ» ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը' քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ...
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
22 մայիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ:
Հայ–ամերիկյան տնտեսական կապեր
21 մայիսի 2014   (0) |
Հայ–ամերիկյան տնտեսական կապերրի զարգացմանը առավել զորակցելու ակնկալությամբ մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը։ Պարոն փոխդեսպանը նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանության համար կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացումը, և իրենք պատրաստ են զորակցելու այդ խնդրին։
Prev 1 ... 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 ... 69 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն