Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները և նշել, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ գործընկերային երկուստեք կապեր կհաստատենք նաև Երևանի և Ամանի միջև», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարն իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Հորդանանի մայրաքաղաք Ամանի միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Մայրաքաղաքի կառավարման հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև շատ հարցերում երկու մայրաքաղաքների նմանությունները՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում գործնական քայլեր ձեռնարկել հնարավորին կարճ ժամանակում Ամանի և Երևանի միջև քույր քաղաքների համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը:
Շնորհակալություն հատնելով պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև քույր և գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն